Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/252

Այս էջը սրբագրված է

— Տիկին ըսիք ինձի, մինչդեռ գիտնալ հարկ էր, թե ես օրիորդ եմ, այսինքն դեռ կարգված չեմ։

— Ա՞տ էր եղեր ծանր բառը. մեղա, ես քեզ մեղա, մեյ մալ չեմ ըսեր, օրիորդ։ Ի՞նչ կուզեք օրիորդ, ի՞նչ գործ ունիք հոս, օրիորդ։

— Հասկնալ կուզեի, թե քանի՞ տարեկան աղջիկ կուզեք։

— Ես չպիտի կարգվիմ, օրիորդ։

— Պիտի կարգվիք և այն ալ խաբեբա միջնորդներու առաջնորդությամբ, և կարգվելեն շաբաթ մը հետո պիտի լաք ձեր անխոհեմության վրա և պիտի ըսեք «ինչո՞ւ օրիորդ Ը...ին խոսքը մտիկ չըրի...»։

— Որո՞նք են խաբեբա միջոցները։

— Այս առտվան կիներուն բոլորն ալ խաբեբա են, անոնք երկու կողմեն ստակ առնելու համար միայն կը հոգնին, իրենք հոգը չէ, եթե հարսանիքեն շաբաթ մը վերջը այրը կինեն կը զատվի, անոնք թե այրը կերեն և թե աղջիկը, անոնք մեյ մեկ հրեշներ են... անոնք...

— Ի՞նչ կը լսեմ, տեր Աստված։

— Անոնք անուշ խոսքերով կը թունավորեն մանչերն և աղջիկներն, աղջիկներն մանչերուն կը դգովեն և մանչերն աղջիկներուն. սուտ կը խոսին, երևակայական հարստություննեը կը խոստանան երկու կողմին, դրամ կառնեն և թշվառություն կը վաճառեն։

— Ես ալ անանկ բան մը նշմարեցի այդ կանանց վրա։

— Ավելի լավ է, որ մարդ մոտքը քար մը կապե և ինքզինքն ծովը նետե, քան թե անոնց վստահի։

— Այնպես է. շատ վնասակար էակներ են անոնք, քանի մը ոսկվո համար ուրիշներուն անդորրությունը կը վրդովեն։

— Ուրեմն զգույշ կեցիր։

— Ո՞վ կարևորություն կուտա անոնց խոսքին։ Շիտակը խոսելով դուք շատ պարկեշտ և պատվավոր աղջիկ մեք։

— Չեմ գիտեր, բայց ստորնություն չեմ ընդունիր։ Ո՞հ, պարոն Կուռնելիոս, չեմ կրնար արտասուքս զսպել, երբ կը խորհիմ, թե ինչ վիճակի պիտի ենթարկվեիր, եթե անոնց միջնորդությամբ աղջիկ մը առնեիր. ո՜հ. այս աղջիկն իբրև դերի, իբրև ստրուկ պիտի գործածեր զքեզ... առտու իրիկուն գլուխդ պիտի ցավցներ... պիտի բարկացներ զքեզ և մահդ պիտի փութացներ։ Ասանկ կնիկե մը