ՏԵՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՉՈՐՐՈՐԴ
Նույն սրճարանին մեջ
— Հայտե՛, մյուսյու Երվանդ, կառքը կսպասե կոր։
— Ո՞ւր պիտի երթանք։
— Բերա տուն մը պիտի երթանք այս իրիկուն, մեկտեղ պիտի ուտենք։
— Շնորհակալ եմ, բայց չեմ կրնար գալ։
— Անկարելի Է որ չգաս.․․ կառքը հոս Է։
Կառքի մեջ.
— Այս գիշեր սանկ ժամանակ կ՝անցունենք, չ՞ըլլար։
— Կըլլա, բայց․․․
— Բայցը ի՜նչ Է. քիչ մը կը նստինք, կը խոսինք, տերտլեշմիշ կըլլանք։
— Շատ աղեկ։
— Ինչ որ գրված Է նե ան կըլլա։
— Անանկ Է։
— Մարդուս մեկ սահաթը մյուս սահաթին չնմանիր։
— Ճիշտ է։
— Շուկա կելլաս քիչ մը պարտելու համար, աղվոր բան մը աչքիդ կը զարնե, կերթաս պազարլըխ կընես կառնես, անանկ չէ՞ մի։
— Անանկ Է։
Տեսարանն է տան մեջ
— Աղջիկս, մեզի քիչ մը օղի բեր։
— Օղի չեմ խմեր։
— Մեյ մեկ գավաթ կը խմենք։
— Բայց սովորություն չունիմ։
— Վնաս չունի, գավաթ մը օղի ախորժակ կը բանա, աղջիկս, քիպրիթ բեր մեզի։
— Սիկարա չեմ ծխեր։
— Հատ մը խմե. աղջիկս, քիչ մը խավյար սալաթասի բեր։
Կենդանություն, մյուսյու Երվանդ։
— Անուշ ըլլա։
— Չեք խոսիր կոր, մյուսյու Երվանդ։
— Ի՞նչ խոսիմ։
— Uրկե, նըկե բան մր խոսե՛, ազգային գործերուն վրա խոսե՛։