Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/316

Այս էջը սրբագրված է

— Անառակ:

— Սրիկա... պարե բան մը ըլլար... անառա՛կ, ի՞նչ ուզեցիր խեղճ մարդեն... թող ուրիշի աղջիկը փախցնեիր... այս բանին վրա մեծ ցավ զգացի...

— Ինտո՞ր ալ համոզեր ու խաբեր է աղջիկն, ի՜նչ ալ շնորհալի է․․․ հայերեն գիտե, գաղղիերեն կը գրե, անգղիերեն կը խոսի, գերմաներեն ջուրի պես գիտե։

— Կըսեն, թե հայրը չուզեր եղեր աղջկանն երեսը տեսնիլ։

— Չուզեր ա՛։

— Մայրն ալ կըսե եղեր, որ ոտքերր կը կոտրեմ անոր, թե որ տունես ներս մտնե։

— Դուն ալ ըլլաս նե կընես յա:

— Ի՜նչ անպատվություն։

— Երիտասարդին համար շատ աղեկ եղավ, ասանկ հարուստ աղջիկ մառավ և յուր ապագան ապահովեց։

— Այո՛, աղջկան մեղք եղավ։

— Մանչը արդեն ստակին համար առավ աղջիկը։

— Հարկավ։

Երկու երեք շաբաթ կանցնին և քանի մը հոգի կը ներկայանան աղջկան ծնողաց երիտասարդին համար բարեխոսելու և անոնց մեջ հաշտություն գոյացնելու համար։

— Տե՜ր, բան մէր եղավ դնացք անցյալը մոռնալու է։

— Ան ալ հիմա ձեր զավակը կը սեպվի։

— Ամենևին, չեմ ընդունիր։

— Ես ալ չեմ ընդունիր։

— Ես անիկա իբրև պարկեշտ մարդ կընդունեի տունս, մտքես չէի անցուներ, թե ասանկ գործ մը պիտի ընե։

— էրիկս իրավունք ունի... մենք ասանկ բաներ տեսած չունինք... աղջիկս ալ կը մերժեմ։

— Երեսնին տեսնել չեմ ուզեր։

— Ես ալ, ես ալ, մենք ալ քիչ շատ ազնվական ենք, մենք անանկ մարդու աղջիկ տվողներեն չենք. իրավունք ունի էրիկս։

— Ժառանգութենես ալ պիտի զրկեմ զինքը...

— Մենք անիկա տասը հազար ոսկվո օժիտով պիտի կարգեինք։

— Վաղը անոթութենե մեռնի նե՝ ստակ մը չեմ տար։

— Թող չեմ տար, որ տաս։

— Ինչ է նե՝ հաճեցե՛ք դռնե իրենց հետ հաշտվիլ։

— Չեմ ընդունիր, ատ առաջարկությունը մի՛ ըներ։