Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/32

Այս էջը սրբագրված է

ԶՐՊԱՐՏՈԻԹՅՈՒՆ

Սկյուտարի Սելամիեի Թաղական խորհուրդը իր թաղին և դպրոցին գործերը կարգի դնելեն վերջը՝ սկսեր է կ՚ըսեն, նորելուկ քաղաքականությամբ մը ամենեն կնճռալի և դժվար խնդիրներն ալ լուծել լմնցունել։

Յուր գլուխ գործոցր կրնա համարվիլ վերջին օրերս տեսած մեկ դործը՝ ղոր սրճարաններու, փողոցներու, տանիքներու վրա իրարու պատմելով կը խնդան և կզբոսնուն եղեր թաղեցիք։

Մեղուն չկարծեր, որ հիշյալ թաղականը ապօրինավորության մեջ գտնված ըլլա, հետևաբար կը հուսա, որ քիչ օրեն զինք պիտի արդարացնե անի։

Թող թաղեցին խնդալով զվարճանա, թող թաղականն ալ զինք արդարացնելու փութա։ Մեղուն այս մասին առած տեղեկությունը պատմելու կը դառնա։

Ասկե բավական տարիներ առաջ մեկը՝ (որուն Մարկոս անունը պիտի տանք) իր տունը մարդու մը (զոր Թորոս պիտի կոչենք) կը ծախե կամ վրան կը դարձունե. հիմա այս Մարկոսն կուզե, որ տունը դարձյալ իր վրան դարձնե. սակայն Թորոսն մեռած ըլլալուն՝ աղան ալ հարբուխի պատճառավ (կ՚ըսեն) դուրս չելնելուն, կստիպվի Թորոս անունով ուրիշ մեկը գտնել, փնտրածը շուտով կը գտնե (քեհյային ականջը խոսի), թաղականին կը ներկայացնե։

Թաղականն ալ կստուգե, Պատրիարքարան կը ղրկե, Պատրիարքարանն ալ թաղականին վրա վստահանալով կը հաստատեմ այս երկու բարեկամներն ալ ձեռք ձեռքի տալով էվքաֆ կերթան։

Մոռցանք ըսելու, որ առջի մեռած Թորոսն սեղանավոր է եղեր, այս Թորոսն ալ յազմաճի. անունները մեկ են յա, ի՞նչ վնաս ունի։

Պետք է նաև հոս հիշել, թե ճամբան գացած ժամանակնին Մարկոսն Թորոսին սա խրատը կուտա եղեր, որ ինք ուրիշ բան չխոսի, միայն թե՝ «Ես եմ այն Թորոսն» ըսե. Թորոսն ալ իր անունը բեր-