Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/386

Այս էջը սրբագրված է

Տալ մը կը խորհի, թե պարտական է յուր եղբայրը հոգալդ ուստի իրեն պարտ կը համարի կրթել հարսն, աշխատցնել զայն, սակավապետության վարժեցներ պալպասիրություն ուսուցանել, վերջապես զգուշացնել հարսն այն բաներե, որ կրնան հարվածել անոր ամուսնույն սիրտն ու քսակը։ Այս նախանձախնդրությամբ ուրեմն, գերիշխանության իրավունք ունենալ կը կարծե հարսին վրա։ Ուստի կը վիրավորվի երբ հարսի կողմեն անհնազանդության ամենափոքր նշան մը տեսնե, անհնազանդություն, զոր յուր եղբորը դեմ իբրև բուռն հարված մը կընդունի։

Դառնանք պատմելու։

— Գեշ խո՞սք մըսի, կըսե ինքն իրեն տալն, առաջարկելով որ օր մը ան ավլե օր մը ես, քիթը կախելու ի՞նչ իրավունք ունի... այսօրվան օրս անոր տալն եմ, խոսքս մտիկ ընելու է․․․ ինձի համար չէ, ես եղբայրս կը ցավիմ, որ խեղճ պիտի ըլլա օր մը, կինն ավել մը բռնել չիյտե, բոլոր օրը կր քնանա... գոնե աղվոր մըլլար...

— Ինձի հրամայելու ի՞նչ իրավունք ունի, կը խոսի յուր սենյակին մեջ հարսն ինքն իրեն, ես անոր սպասուհին եմ. անոր հարսն եմ, ես չե՞մ ավլեր կոր, իմ էրիկս է նե իրեն ալ եղբայրն է, եղբորը համար թող քիչ մավելի աշխատի, ի՞նչ կըլլա եղեր, վախ սիրելի ամուսինս, ասանկ քույր մունենալուն համար է, որ տարի մառաջ Բերայի երկու տուները ծախեց... մեկն ալ չելլար կոր, որ գլուխը փաթտենք, կորսվի, երթա։

Հետևյալ առավոտուն տալն և հարսն ալ չեն համբուրեր զիրար, երկու վարդագույն շրթունք այլ ևս չեն դպչիր իրարու։ Ակռաներ կը սրվին այժմ մեկմեկու դեմ։ Չեն խոսիր իրարու հետ. առանձինն կը խոսին մեկզմեկ նախատելու համար։ Տալն մորը կը պատմե եղելությունը։ Մայրը կը կանչե աղջիկն ու հարսն և խոսքն աղջկանն ուղղելով կսկսի ատենաբանության։

— Աղջիկս, կը տեսնեմ, որ քանի մօրե ի վեր դուն ալ թեթևցեր ես, խելքդ փախուցեր ես, ծանրություն ըսված բանը չեմ տեսներ վրադ, կը վայլե՞ քեզի, որ չեչին, տղայական, մանկական, երեխայական խոսքի մը համար հարսիդ հետ չխոսիս, իրավ որ չվայելցուցի քեզի։ Հարսս քիթը կախեր է եղեր, քեզի անանկ երևցեր է, ինչո՞ւ քիթը կախե հարսը, իմ հարսս անանկ հարսներեն չէ, և ի՞նչ ըսեր ես, որ քիթը կախե, օր մը ես ավլեմ, օր մը դուն ավլե ըսեր ես, քիթ կախելու բան կա՞ ասոր մեջ, հարկավ դուն ալ պիտի աշխատիս, ան ալ, հարսս չեմ ավլեր ըսած ունի՞․․․ քանի մը անգամ-