Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/40

Այս էջը սրբագրված է

Ահա երիտասարդ մը որ կարճ ժաքեթ մը — ժաքեթին երկարը կըլլա մի յա — և նեղ ու կարճ բանթալոն մը հագած, պեխերը կրծելով կը պտըտի։

Հիմա աս պարոնը ստակը չելնելո՞ւն համար ժաքեթը կարճ և բանթալոնը նեղ է շինել տվեր, թե յուր մեկ կարճահասակ բարեկամ են կիրակի օրւվն համար փոխ է առեր զանոնք։

Իրեն հարցնելու ըլլաս նե՝ նեղ և կարճ հագուստեն կախորժի եղեր. թե որ քովի բարեկամին հարցնելու ըլլաս նե՝ անոնք իմինն են կըսե։

Ո՛չ անոր ըսածին կը հավատմ և ո՛չ ասոր, խումաշը չէ բավեր, ահա աս է պատճառը։


Ահա պատանի մոր ակնոց մը դրած տիկիններու և օրիորդներու այնքան կը մու ի, կը կարծես թե անոնց բերանը պիտի մտնե։

Հիմա այս պարոնը իրավ կարճատե՞ս է. և օրիորդները դիտելո՞ւ համար այնքան կը մոտի անոնց, չէ նե կարճատես չըլլալով ակնոց է դրեր և ուր երթալը չկրնար տեսնել։

Աս ալ հարցնելու բա՞ն է. օրիորդները տեսնելու համար չէ, այլ ինքզինքը ակնոցով ցույց տալու համար է, որ անոնց շատ կը մոտենա։

Ահա կառքի մը մեջ նստած թրքուհի մը, որուն դեմքը յաշմախի տակեն բարակ ամպերու տակեն տեսնվող լուսնի կը նմանի։

Հիմա աս թըրքուհին դեմքը ծածկելո՞ւ համար դրեր է այն բարակ յաշմախը, չէ նե դեմքը ավելի գեղեցիկ ցույց տալու համար։

Իրավ որ ես ալ չիյտեմ ասոր պատճառը։


Ահա վաթսունամյա ծերունի մոր փայթոնի մը բեռին նայելով բերնին ջուրերը կը վազե։ Մարդը չկրնար դիմանալ, գլուխը փայթոնին մեջ կը խոթե չորս դին կը նայի, որ մարդ չկա — գլուխը փայթոնին մեջ խոթելեն վերջը չորս դին կրնա տեսնել հապա — յաշմախը կը բռնե — բայց ի՞նչ կ՚ընես, պարոն Մեղու, ընթերցող-