Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/101

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ է աս, երեսդ չես լվացեք այս արթու։

— Չէ՛, Բերա էի երեկ գիշեր։


Լրագրի մեջ կը կարդանք, որ խմբագրին մեկը նամակ մը գրեր է մեկուն սա իմաստով.

«Քեզի պաշտպանելուս համար հիսուն բաժանորդ կորսնցուցի․ բարեհաճեցեք վճարել ինձ հիսուն բաժանորդագին»։

Ասանկ ալ ընկալագիր բնավ տեսած չունեի...


Այն ամեն հիվանդները, որոնք բժշկին պատվերին համեմատ երկու ժամը անգամ մը դեղ խմելու ստիպված են, այն հիվանդները կ՛ըսենք, թե որ ժամացույց չունին նե՝ թող Օրթագեղեն թրամվեյ նստին և Ղալաթիա հասնելնուն պես դեղերնին խմեն։


Մամուլին համար սանկ նանկ կ՛ըսենք, բայց երբեմն երբեմն անանկ խելացի խոսքեր կ՝ընե, որ մարդր կը զարմանա։

Մամուլը խարազան մը ունի եղեր ձեռքը։ Առջի օրը մեկը հարցուցեր է եղեր իրեն, թե Մամուլ, այդ խարազանով ի՞նչ կ՛ընես։

Մամուլ ալ, իր խոսքին նայելով, պատասխան տվեր է եղեր, թե այդ խարազանով Մասիսն, Փողն, ու Մեղուն կը դարձունեմ կոր։

Այսպիսի պատրաստաբանություն մը Մամուլեն չէր հուսացվեր, և շատ հավանական է, որ ուրիշե մը լսած ըլլա այդ խոսքը և իբր իրը կլլեցունել ուղե մեզ։

Մամուլին այս պատրաստաբանությանը ըսելիք չունինք, որովհետև հանճարի մը ծնունդ է այն, մեր ըսելիքը իր սխալմունքին վրա է։

Մամուլ մեզ կը դարձունե եղեր և կը կարծե եղեր, որ մենք կը դառնանք եղեր։

Սխալ է այս, դարձողը ինք է։ Նայե՛, սխալմունքն ալ ո՛ւր է։

Երբ որ մարդս սենյակի մը մեջ և կամ ուրիշ տեղ մը դառնա, այնպես կուգա իրեն, թե սենյակը կը դառնա։

Մամուլին այս վիճակը կը նմանի ճիշտ այն տղուն, որ կառքով գացած ատեն հորը կը դառնա ու կըսե.