Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/110

Այս էջը սրբագրված է

Քանի մօր առաջ ալ հրատարակեցին, թե վսեմափայլ Աբրահամ պեյ Երամյան Եգիպտոսեն դարձած է։

Երեկվան Ֆար տյու Պոսֆորը կըսե, թե նորին վսեմությունը դեռ եկած չէ։

Հիմա Ֆար տյու Պոսֆորին հենլով այդ սուտը երեսնին զարնես նե՝ չէ, Աբրահամ պեյը եկած էր, բայց դարձյալ գացեր է, կ՛ըսեն։

Ահա այսպես ուզած ժամանակնին ուզածնին կը բերեն, ուզածնին կը ղրկեն, ուզածին կը կորսնցնեն, և դարձյալ լրագրաց ազատություն չկա, կորսեն։


Հաճյան Հակոբին քե քերականութենեն քաղված մը.

«Պոլսո, փողոցները, քիչ օրեն, պիտի, լուսավորվին»։

Երանի թե քիչ մ՛ալ Հաճյանի փողոցները լուսավորվեին...


Լրացրի մը մեջ կը կարդանք, որ անցյալ շաբթու մարդուն մեկը ինքզինքը խեղդված գտեր է յուր տանը մեջ։

Արդյոք ո՞ր չափ վախցած պիտի ըլլա աս մարդը ինքզինքը խեղդված գտնելուն համար։

Գողերը նոր վարպետություն մ՛ալ հնարեր են այս օրերս, ծխախոտի մենավաճառության գետ ձևանալով անոր ասոր գրպանները կը փնտրեն կոր և ծխախոտ չգտնեն նե՝ ժամացույց, ստակ կառնեն կերթան կոր։

Ծխախոտի մենավաճառության ուշադրությունը կը հրավիրենք այս տողերուն վրա։


— Հայրի՛կ, կաղանդ կուգա կոր, ստակ պատրաստեցի՞ր վարժապետներուն համար։

— Քանի՞ ղուրուշ պետք է։