— Մեկ մեճիտիե մեծ վարժապետիս համար։
— է՜յ։
— Կես մեճիտիե ալ պզտիկ վարդապետիս համար։
— Է՜դ։
— Երեք քառորդ մեճիտիե ալ միջին վարժապետիս համար։
— է՜յ։
— Մեկ քառորդ մեճիտիե ալ տնտեսին համար։
— Է՜յ։
— Կես մեճիտիե գաղղիաբանի և կես մեճիտիե ալ տաճկաբանի համար։
— Ասոնք այս օրերս չէին գար կոր նե։
— Կաղանդի օրը անպատճառ կուգան։
— Է՜յ, տղաս, այս տարի կաղանդին օրը դպրոց մերթար դուն տե՛ վերջը բան մը կընենք։
⁂
Անցյալ շաբթու կամուրջը բացված միջոցին մարդուն մեկը ցատկել ուզելով՝ ծովը ինկեր է, բայց հասած օգնության շնորհիվը մարդը ծովեն դուրս հանվեր է։
— Ո՞ղջ, թե մեռած։
— Լրագիրը ասոր վրա բան մը չեն խոսիր, և խոսելու ալ հարկ չկա, բավական է, որ մարդը դուրս հաներ են, կուզե մեռած ըլլա, կուզե ողջ, ծովին տակը մնացած չէ յա․․.
⁂
— Ճանըմ մյուսյու տոքթոր, սա էրկանս հիվանդությունը ի՞նչ է։
— Մենք այս հիվանդության մալյուս բեքքյուս թեսթա չերվելլո կ՝ըսենք։
— Ողջ ըլլաս, սա հիվանդությունը հասկնամ տե․․․ էյ, սա հիվանդութենեն կ՝ազատի՞, չէ նե.․․
— Կրնա ըլլալ, որ մեռնի, և կրնա ըլլալ, որ չմեռնի։
— Օրհնյալ է Աստված, հելե մեկ սաղլամ մուղապ մը առի..․։