Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/119

Այս էջը սրբագրված է

— Բերայի հայոց գերեզմանատունեն կարե, քիչ մը լայնցուր։


— Այս կոշիկները որո՞ւ են։

— Աեծ ոտքով մեկու մը համար են, քու ոտքիդ չհարմարիր։

— Ինչո՞ւ չպիտի հարմարի, Արեվելյան Մամլո գրած սահմանադրական դիմակները Օրագիրը քիչ մը մեծցնելով ուրիշին հարմարցուց եղավ։

— Անանկ է նե՝ այս կոշիկներն ալ անոր տար, որ քիչ մը կտրե ու քու ոտքիդ հարմարցունե։


Լրագրաց մեջ կը կարդանք, որ Բարիզի մեջ տասնութը տարեկան աղջկան մը աչքերը ցերեկը չեն տեսներ ու միայն գիշերը կը տեսնեն եղեր։

Եթե իրոք մութին մեջ կը տեսնե այդ աղջիկը՝ կրնա իբրև լապտեր գործածվիլ գիշեր ատեն ցեխոտ փողոցներեն անցնոդներուն համար։

Այս աղջիկը թե որ նավապետություն սորվի և հոս գալով մեզ եղած օրերը նավապետություն ընե նե՝ թե Շիրքեթը Խայրիեին և թե հասարակության մեծ ծառայություն մը ըրած կըլլա։


Կը լսենք՝ որ Թաթավլայի կողմերը փողոցի մը մեջ երկուքուկես կանգուն խորությամբ ջուր ըլլալով մարդուն մեկը գիշեր ատեն մեջը կիյնա և լողալ չգիտնալուն պատճառով մեծ դժվարությամբ կը խալսի։

Շատ զարմանալի է, որ անանկ փողոցներու մեջ մեյ մեկ շոգենավ չեն բանեցներ կոր․․.


Հունաց Պատրիարքական փոխանորդը սուրբ ծննդյան երկրորդ օրը մեր Պատրիարքարանը շնորհավորության գալովս սիրո և միու-