Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/123

Այս էջը սրբագրված է

Ինչո՞ւ համար այս վարձատրությունը. Թունա շոգենավն ընկըղմած ըլլալո՞ւն համար։ Եթե ասոր համար է՝ կը հրավիրենք մեր նավապետները, որ Արնավուտ գեղին առքևեն ուշադրությամբ անցնին, որովհետև այս վարձատրությունը անգդիացի նավապետին անուշ գալով՝ կրնա ըլլալ, որ ամեն անգամ Արնավուտ գեղի բացը շոգենավ մը տեսնելուն պես վրան երթա և ընկղմե։

Ոմանք կիսեն, թե վարձատրությունը անոր համար ըրած են, որ նավապետն ասանկ վտանգի մը առջև առանց շվարելու բացությամբ վարվեր է։

Շիտակը, ասանկ մեծ շոգենավ մը մեկ հոգիով ծովուն տակը իջեցնելը քիչ քաջություն չէ։

Ասկից վերջը ծովուն մեջ շոգենավ իջեցնել պետք ըլլա նե՝ ի՞նչ հարկ այնչափ նեղություն և դժվարություն քաշել, ահա մեր անգղիացի նավապետը կանչեն, անիկա շուտով կիջեցնե։ Իջեցնելեն ետքը թո՛ղ վարձատրությունն ալ եվրոպացի վաճառականներեն առնե։


Լրագրի մը մեջ հետևյալը կը կարդամք. «Անցյալ շաբթու քանի մը գողեր Պեշիկթաշի մեջ հրեա սեղանավորի մը խանութը բանալով, որչափ պանքատոմս, ոսկի և արծաթ ստակ կա նե՝ պարկերու մեջ լեցնելով խանութը գոցեր առեր քալեր են»։

Ըսել է, որ ուրիշ տեղ մը սեղանավորի խանութ պիտի բանան։


Պարոնայք, դիմակավոր տամաներեն զգուշացե՛ք, շատ անգամ այդ դիմակավոր տամաներուն մեջ էրիկմարդիկ պահվտած են։

Կանանց խաբելու մասին ունեցած ճարպիկություննին այս անգամ ալ անուրանալի կերպով հաստատվեցավ։

Գողին մեկը անցյալ շաբթու պալոյին մեջը տամա ձևանալով յուր քավալիերթ խաբեր և քսակը պարպեր է։

Ինչո՞ւ այս դողը ուրիշ կերպարանքի մը տակ չէ ծածկվեր և ինկան կերպարանքով երևցեր է։

Մեզ ցույց տալու համար, թե մարդս խաբելու համար պետք է կնիկ ըլլալ։

Բարոյական մալ ասկից քաղեցինք։