Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/13

Այս էջը սրբագրված է

վույն արուէգ ըլլալը իմացուց իրեն և ապսպրեց, որ երկու տոմսակ տա անոր։ Տես սա չարաճճիին ճիզվիթությունը։

Շիրքեթի շոգենավուն տոմսակավաճառն ալ գործը ստուգելե վերջը տեսնելով, որ արուէգը իրոք երկու սեռն ալ միանգամայն կը ներկայացներ, երկու տոմսակ տվավ անոր ու երկու<փարա> առավ, հակառակ խեղճին տրտնջանացը։


Առանց ստուգությունը երաշխավորելու կիմացնենք մեր ընթերցողաց, թե Մասիսի արուէգը վերջապես դատ բացեր է Օրագրո դեմ, անշուշտ Մասիսի թելադրությամբ։

Այս որոշումը շատ արդար կը գտնե Մեղու, զի բնավ չի կրնար ներել, որ հասարակաց օգտին նվիրյալ թերթ մը փոխանակ ընդհանուրին շահավետ նյութերու վրաճառելու, ելնե մասնավորաց գործերովն ու անոնց ուղղական ու սեռական հոլովներովն զբաղի։


Պոլսո այլ և այլ թաղերուե մեջ այս տարի ալ ուրիշ տարիներու նման, լսարաններ, խոսարաններ ու տեսարաններ բացվեր են ատենե մը իվեր։

Մեղուն հառաջադիմության բարեկամ ըլլալով կը շնորհավորե ազգօգուտ ձեռնարկությանը կարապետները և կը ծանուցանե այժմեն, թե բաց պիտի ըլլան յուր էջերը այս առթիվ իրեն ղրկված ծանուցմանց։

Այս շաբթու խել մը ծանուցումներ մեզ հասան, բայց նյութոց առատության պատճառավ, փոխանակ զանոնք առանձին առանձին հրատարակելու, հետևյալ համառոտությունն ընել արժան դատեցինք։

Սամաթիո Խաղաղասիրաց ընկերության զբոսարանին մեջ Օրագրո ու Մանզումեի պատվավոր հաշտության վրա ազդու ատենաբանություն մը պիտի ընե պարոն Փառնակյան։ Հարկավ հանդիսականաց պիտի իմացնե, թե երկու հակառակորդներեն ո՞րը նախ ձեռք երկնցուց այս հաշտության։

Պալատու Աշխատասիրաց սրճարանին մեջ պարոն Ոսկիկուլյան Գործասեր ընկերության արմատը կրծող որդին քանի ակռա