Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/137

Այս էջը սրբագրված է

— Հանդիսականները սուլել ըսել է։

— Անանկ է նե՝ ինչո՞ւ Վարդովյան էֆենտին չպատվիրեր յուր դերասանաց, որ հանդիսականները չծաղրեն։

— Հարկավ կը պատվիրե։

— Ի՞նչպես։

— Տուգանք առնելով։

— Ըսել է, որ դերասանները օր մը խոսք մեկ ընեն և քիչ մը ավելի տուգանք տալ որոշելու ըլլան նե՝ տեսարանին վրա մեկ երկու ժամ շարունակ պիտի խնդան։

— Ստակ տալեն ետքը ով կրնա խառնվիլ։


— Հայրիկ, ես ալ Այվազի պես լրագիր մը պիտի հրատարակեմ հասարակությունը կրթելու համար։

— Աղե՛կ, բայց Այվազի պես Մեղա մը պիտի կրնա՞ս գտնել, որ ան այ քեզի կրթե։


— Մարդ Աստուծո, ամեն գիշեր գինո՞վ պիտի գաս ասանկ։

— Դուն ալ ամեն գիշեր սա խոսքը պիտի ընե՞ս։

— Գինով մի՛ գար, որ չըսեմ։

— Մե ըսեր, որ գինով չգամ։

Տեսա՞ր ընթերցո՛ղ, մարդը հանցանք չունի եղեր, բոլոր հանցանքը կնկանն է, որ կը բարկացնե կոր իր էրիկը և գինով ըլլալուն պատճառ կ՝ըլլա կոր։

Ասոր սկզբնավորությունը ի՞նչպես է արդյոք։ Նախ էրիկը գինով գ ացեր է տե կնիկն ալ գինով ըսեր չէ նե՝ նախ կնիկը կեցած տեղը գինով ըսեր է տե էրիկն ալ բարկացեր ու խմել սկսեր է։


Ուրբաթ օրվան ձյունը պատմության մեջ մեծ տեղ մը պիտի գրավե։ Այնչափ առատությամբ և արագությամբ կ՝իջնար, որ ամենուն ալ մազերն ու պեխերը ճեփ ճերմակ եղած՝ ծերն երիտասար-