Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/141

Այս էջը սրբագրված է

ցած ժամանակը կուսակալն ալ երեք անդամ պիտի ավելցնե Քաղաքական ժողովին վրա։ Հիմա, որ խռովությունը ավելի սաստիկ է, ըսել կըլլա, որ կուսակալը հիմա ալ ավելի անդամներ պիտի ավելցնե Քաղաքական ժողովին վրա, և երբ խռովությունը բոլորովին վերնա Իզմիրեն, ան ատեն բնականաբար Քաղաքական ժողովը բոլորովին պիտի վերնա։


Քանի մը օրե ի վեր մայրաքաղաքիս բոլոր ձկնորսները իրենց նավակներով մայրաքաղաքիս փողորները կը պտըտին ու ձուկ կորսան։

Պետք է ըսել, թե փողոցները ծով դարձեր են։