Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ է ստակը։

— Օրագրո խմբագիրը։


— Ազգայօն գործերը ի՞նչպես կերթան կոր։

— Այնպես, որ չերթան նե՝ ավելի աղեկ կըլլա։


Ասիա հոգեվարքի մեջ է, յուր հուսահատության մեջ վերջին ճիգ՝ մալ ըրավ։ Շաբաթաթերթ հանեց՝ չեղավ, քսան փարայի օրաթերթ հանեց՝ չեղավ, օրաթերթին գինը տասը փարայի իջեցուց՝ չեղավ, դարձյալ քսան փարայի օրաթերթ հանեց՝ չեղավ, չորեքշաբթի և շաբաթ օրերը քառասուն փարայի թերթ հանեց՝ դարձյալ չեղավ։ Հիմա ալ պատկերազարդ թերթ հանելու ելեր է միևնույն օրերն ու միևնույն գնով։ Տարի ճամբորդությո՜ւն...։

Ըստ մեզ, մեկ ճար մը միայն մնաց իրեն ընել, այն է, ամսաթերթ հանել խոստանալ, և ամեն ամսու գլուխ մեյմեկ պատրվակով թերթ չհրատարակել։

Այս միջոցը թե՛ խմբագրին և թե՛ ընթերցողին կրնա շահավոր ըլլալ։


— Վարժապետական ժողովն յուր վերջին նիստին մեջ ի՞նչ բանի վրա խոսեցավ։

— Աշխարհաբար և գրաբար լեզուներուն վրա։

— Հապա Մամուլին լեզո՞ւն...։

— Անոր լեզվին վրա նենեխաթունական ժողովը պիտի խոսի։


<2>

— Ի՞նչ է մարդուս կենաց անցյալը։

— Ներկա հայելի մը, որ շատ անգամ մեր ապագան մեզ կը ցուցանե։