⁂
— Ի՞նչ տարբերություն կա շոգենավի մու շոգեկառքի մը մեջ։
— Սա թե, առաջինին մեջ հեռավոր տեղերը հարթ կերևին, մինչդեռ ինք խորթ ու բորթ տեղերե կանցնի, իսկ երկրորդին մեջ, հեռավոր տեղերը խորթ ու բորթ կերևին, և ինք բոլորովին ուղիղ կը շարժի։
⁂
— Ի՞նչ է լուսինը։
— Ձրի արվեստական հուր մը, որ գիշերները երբեմն աղեկ, երբեմն ալ գեշ կը վառի։
⁂
— Ի՞նչ տարբերություն կա սատանային և կնոջ մեջ։ — Ոչինչ։
⁂
— Ի՞նչ է թատրոնը։
— Պզտիկ տիեզերք մը, որուն մեջ տարիները վայրկյաններու պես կը փախչին։
⁂
— Ամա՞ռը կը սիրես, թե ձմեռը։
— Ո՛չ ան, ո՛չ ալ ան, մեկուն գիշերները տաժանելի են, մյուսին ալ ցերեկները։ Ըստ իս, այնպիսի եղանակ մ՝ալ ըլլալու էր, որուն ցերեկներն ամառվան ցերեկներուն, և գիշերներն ալ ձմեռվան գիշերներուն պես ըլլային։
⁂
— Ո՞րն է ամեն են լավ հայելին։
— Այն, որ մեր պատկերներն նվազ գեղեցիկ կը ցուցանե։