Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/154

Այս էջը սրբագրված է

ԽՈՐԵՆ. Ո՛չ... բան մը... բան չկա... ինչո՞ւ անանկ ըլլա... ոչինչ... ըստ որում... զգայուն սիրտ մը... փափկություն... գիտե՞ք, բանաստեղծ մը... ո՜հ... ո՛հ... բանթալոնս լայն ըլլալուն քիչ մը քեֆս ավրեցի... կ՛աղաչեմ, չըլլա որ կասկածիր թե Իզմիր չեմ ուզեր կոր երթալ։

ՀՐԱՎԻՐԱԿ. Կը հուսանք, որ սիրով պիտի հաճիք զմեզ հովվելու պաշտոնն ընդունիլ։

ԽՈՐԵՆ. Այո՛, բայց ըստ իս, երբոր քարոզիչ մը իր ժողովուրդեն, ժողովուրդն իր քարոզիչեն զոհ է, պետք չէ զանոնք բաժնել։

ՀՐԱՎԻՐԱԿ. Ըսել է որ չեք ուզեր գալ։

ԽՈՐԵՆ. Չեմ ըսեր, թե չեմ ուզեր գար բայց կրնան անանկ պարագայներ ըլլալ, որ ստիպեն մարդս չերթալ։

ՀՐԱՎԻՐԱԿՔ. է՜յ, կա՞ն անանկ պարագաներ։

ԽՈՐԵՆ. Չեմ ըսեր թե կան, բայց, եթե ըլլային, իրավ որ շատ, խիստ շատ պիտի ցավեի, և որուն համար իմ ցավակցությունս այժմ՜են կը հայտնեմ։

ՀՐԱՎԻՐԱԿ. Ըսել է, որ գալու չեք։

ԽՈՐԵՆ. Չեմ ըսեր թե գալու չեմ։

ՀՐԱՎԻՐԱԿԴ. Ըսել է որ գալու եք։

ԽՈՐԵՆ. Չեմ ալ ըսեր թե գալու եմ։

ՀՐԱՎԻՐԱԿ. Ի՞նչ ըսել կուզեք հապա։

ԽՈՐԵՆ. Ասանկ բաները բախտին ձգելու է. կաղաչեմ մտիկ ըրեք, թեք մի չիֆթ մի բռնեմ, թե որ թեք ելնե նե՝ կերթամ, չիֆթ ելնե նե՝ չեմ երթար, ասոր ըսելիք չունիք յա։

ՀՐԱՎԻՐԱԿՔ. Շատ աղեկ։

(Նորին Սրբազնությունը երեք ֆասուլյա կառնե, երկուքը աջ ձեռքը և մեկը ձախ ձեռքը դնելով ձեռվըները կը գոցե)։

ԽՈՐԵՆ. Նայեցեք, ձեռվըներս գոց է, հիչ մեկերնիս չիյտենք, թե ո՛րն է թեքը, ո՛րն է չիֆթր․ հիմա աջ ձեռքիս զարկե՛ք. տեսա՞ք չիֆթ է, ըլլել է որ չպիտի կրնամ երթալ, բայց շատ կը ցավիմ չկրնալ երթալուս վրա։ Կաղաչեմ շուտ մը հեռագիր քաշեցեք Իզմիր։

(Հրավիրակներեն մեկը գրիչը կառնե սա թելեկրաֆը կը գրե)։

Պիզե առաջնորդ օլաճագլան թեք մի չիֆթ մի օյնատըգ, վե Իզմիրե կելմեմեսի լաղըմ կելտի. նե էմիրինիզ օլուր պիլտիրին.