Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/161

Այս էջը սրբագրված է

Բայց, կեցիր նայինք, գոյություն չունեցող բանը կրնա ձեվացունել...


— Վարդուկյան էֆենտիի շինած դուռը տեսա՞ր։

— Ի՞նչ... Վարդուկյան էֆենտի երեք ամսվան մեջ անգղիերեն սորվեցնելը թողուց ու հյուսնությա՞ն սկսավ։

— Չէ՛, ոտանավորներ կը գրե կոր և տողերը անանկ մեկ ձևով շարել կուտա կոր, որ անոնցմե դուռ կը շինվի կոր, սենյակ կը շինվի կոր, վերջապես ինչ որ հյուսները կրնան բևեռով շինել, Վարդուկյան էֆենտին ալ գիրով կրնա կոր շինել։

— Չըսե՞ս, որ Վարդուկյան էֆենտին գրականության հյուսն մ՝է։

— Այո՛, բանահյուս։

— Է՛յ, շինած ոտանավորները ի՞նչպես են գոնե, իմաստ կա մեջը։

— Ոտանավորի մը մեջ թե՛ դուռ և թե՛ իմաստ միանգամայն կրնա՞ ըլլալ, նամանավանդ վերջին անգամուն շինած դուռը դոց ըլլալուն իմաստը դուրս է մնացեր։

— Կրնա ըլլալ որ ներս մտած ըլլա և չկարենա դուրս ելնել...


— Ո՞ր քաղաքն է այն, որուն մեջ անձրևը տակեն կուգա։

— Խասգյուղի 2 թիվ շոգենավը։


— Էհ, բարեկամ, ալ ասկից ետքը հանդարտ սրտով պիտի կրնամ հիվանդ ըլլալ։

— Ինչո՞ւ։

— Մինչև հիմա բժշկի տալու համար ստակ չունենալուս՝ հիվանդ ըլլալու կը քաշվեի կոր։

— Է՜յ, հիմա ստակ վաստկեցա՞ր։

— Չէ՛, Ռուսիո տերությունը հիվանդանոց մը շինել կուտա կոր եղեր Բանկալթի։

— Աղեկ, բայց կարծեմ հոն միմիայն ռուսերեն հիվանդացողները պիտի ընդունվին։