Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/183

Այս էջը սրբագրված է

Առջի օրը գողին մեկը երիտասարդի մը վրա կը հարձակի։ Այս երիտասարդն պոն մարշե քսան փարանոց ոսկիներեն ունենալով, վրան, զանոնք կը հանե գողին կուտա ու կը խալսի։

Երիտասարդն իրիկունը տուն դառնալով այս դեպքը խնդալով ծնողացը պատմած ատեն՝ անդի են մեծ մայրը խոսքին մեջ նետվելով.

— Ինչո՞ւ մարդը խաբեր ես, տղաս, հիմա ելնե քեզի դեմ դատ բանա նե՝ ի՞նչ պիտի ընես, կըսե։


Առջի օրը մեկը լրագրի մեջ կարդալով, որ գողերը մտեր են այնպիսի մարդու մը տունը, որուն գողությամբ հարստացած ըլլալը խիստ աղեկ դիտեր և ուրիշներուն ալ կը ծանուցաներ, ինքնիրեն ըսավ։

— Տան տիրոջը խորհուրդ հարցնելու համար մտած ըլլալու են։


Անցյալ շաբթու մեկը երեկույթի մեջ երբ դողալով կը պատմեր, թե մարդուն մեկը գիշեր ատեն պարտեզին մեջ ատրճանակը պարպած միջոցին գնդակը մազ է մնացեր, որ երեսին պիտի գա եղեր։

— Աստված պահեր է, որ աչքիդ չէ եկեր, կը պատասխանե հոն նստող միամիտ ծերունի մը։


— Խեր ըլլա, պարոն Գրիգոր, ոտքիդ մեկը չվանով կապեր ես։

— Այո՛, էտիրնեի շոգեկառքը մտնելով՝ Չորլու պիտի երթամ։

— Ի՞նչ հարկ կա ոտքդ կապելու։

— Մայրս իմացած ըլլալով, որ շոգեկառքին մեջ ամեն օր վաճառականներուն ապրանքները կը կորովին, ոտքս չվանով կապեց և չվանին ծայրն ալ բռնեց, որ չկորսվիմ։


Մարաշու կուսակալն տեղվույն ազգայիններեն տուրք հավա-