— Բայց ի՞նչ նպատակի համար կընես կոր ատ, ժիմնասթիքի համար։
— Չէ՛, քանի մը ամիսեն պիտի կարգվիմ, հիմակվնե կը վարժվիմ կոր նեղություն քաշելու։
⁂
— Ատ ի՞նչ էր անցյալ գիշեր պալոյի մեջ բրածներդ, պարոն Եդուարդ։
— Ի՞նչ ըրի որ։
— Դիմակով ու տարօրինակ կերպարանքով մեյ մը ասդին, մեյ մը անդին կը վազեիր։
— Ի՞նչ վնաս ունի։
— Հապա վերջին ըրածդ Գ... ի գրպանեն ստակ գողնալ ուզելդ։
— Ի՞նչ կըլլա եղեր, իմ ան գիշերվան կերպարանքս հույնի կերպարանք ըլլալուն համար պարտավոր էի գողի թաքլիտ ընել։
⁂
Առջի օրը մարդուն մեկը ծխավաճառն մը ութսուննոց ծխախոտեն թաքեթ մը կառնե և զայն բացած միջոցին գետինը կը ձգե։
Նույն միջոցին օմնիպյուսի ձիերեն մին գլուխը կ՝երերցնե ու կ՛սկսի բաքեթը կրծել։
Այս տեսարանին վրա հոնկից անցնող զվարճախոս մը կըսե.
— Խեղճերը անոթի ըլլալնուն պատճառով, ուր որ հարդ կը տեսնան կոր նե՝ կ՛ուտեն կոր։
⁂
— Այս օրերս դիմակով պտըտելու սովորութենեն ամենեն ավելի ո՞վ օգուտ կը քաղե։
— Պարտք ունեցողներն, ազատ համարձակ կրնան փողոցներեն անցնիլ։
⁂
— Եղբա՛յր, ըսած էիր, թե այս անգամ ալ լրագիրս չկրնամ առաջ տանիլ ու գոցելու ըլլամ նե՝ ինքզինքս րեվոլվերով պիտի