Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/190

Այս էջը սրբագրված է

Կես Ժամ կանցնի, ուրիշ մը կուգա։

— Բարև։

— Աստծու բարին:

— Ձեր հրամանոցը բան մը պիտի հարցունեմ։

— Հարցուցե՛ք։

— Չորս օրե ի վեր փորս չելլար կոր, ի՞նչ ընեմ։

— Քիչ մը փանասե չառնե՞ս, եղբա՜յր։


— Ինչո՞ւ համար Լրագիր ի մոտո տեղեկություն ունենալով՝ ուզած երկու տող գրել Խասգյուղ տեղի ունեցած հրեայի աղջկան դեպքի վրայոք։

— Կամ խնդրույն էնթերեսե չէ, կամ սբեքյուլասիոն մը բրած է։

— Ի՞նչ ելավ ատկից․ ըսածեդ բան մ՝ալ չհասկցա. էնթերեսեն ի՞նչ է, սբեքյուլասիոնը ի՞նչ ըսել է։

— Բառերը միտքդ պահե, որ հաջորդ թվով Լրագրի բառգիրքին շարունակությունը դնենք նե՝ մեջը նայես ու հասկնաս։

— Անանկ է յա՜, Լրագրի ըսածը հասկնալու համար Թատրոն մ՝ալ առնելու է, ինքը ինչո՞ւ բառարանն ալ մեկտեղ չհրատարակվեր կոր։

— Իրեն սուղ կըլլա, ատոր համար։


Կետիկ փաշայի մեջ

— Կնիկ, ատ ի՞նչ է, չվանին վրա ելեր կը ցատկես կոր:

— Ճանպազություն կը սորվիմ կոր, որ եկեղեցի երթամ։

— Եկեղեցիին մեջ ճանպազությունը ի՞նչ պիտի ընես։

— Հապա թաղականը եկեղեցիին մեջ սանդուխ շինելու հրաման առած չէ եղեր։

— Ի՞նչ ըսել կ՝ուզես։

— Ըսել կ՝ուզեմ, որ սանդուխ չշփնվի նե՝ չվանեն ելնելով վերնա տուն կ՝երթամ, կը նստիմ։


— Արժանապատիվ Մատթեոս Իզմիրլյան վարդապետը էջմիածին գնաց նե՝ եպիսկոպո՞ս ըլլալու գնաց, չէ նե՝ կաթողիկոս։