Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/195

Այս էջը սրբագրված է

— Քանի անգամ որ շոգենավ մը ընկղմված է, կամ ալեկոծութենե ընկղմված է, կամ մեր շոգենավներեն։

— Աղեկ ա՛։

— Ասոր աղեկությունը ո՞ւր է, Աստվածդ սիրես։

— Ի՞նչ կ՛ըսես, եղբայր, քանի որ մեր շոգենավները նավեր ընկղմելու հատկություն ունին, ծովային պատերազմներուն մեջ մեծ գործ պիտի տեսնեն ըսել է։


— Կարդացի՞ր, Գրիգոր աղա, մարտ ամսուն սկիզբ են մինչև հուլիսի վերջը Պոլսո մեջ 4792 հոգի մեռած է։

— Սխալ է։

— Ճիշտ է։

— Անոր կրկինը պիտի ըլլա, էֆենտիմ։

— Բայց Րեժիի ծխախոտեն, թրամվեյեն, Շիրքեթի շոգենավներեն մեռնողները այդ հաշվույն մեջ չեն։

— Սանկ ըսե։


— Ընդհանուր հարստահարությանը համար ղրկվելիք քննիչը որոշվա՞ծ է։

— Չէ՛ տակավին։

— Ո՞վ պիտի ընտրեն արդյոք։

— Նուրյան էֆենտին ամենեն հարմարն է։


— Կարապետ աղաք իմացա, որ աղջիկդ կարգեր ես:

— Չէ՛, էֆենտիմ, հիմա աղջիկ կարգելը քայմե խարճելեն ավելի դժվար է։


— О՜о՜, հոս, թընելին քով խանո՞ւթ ես բացեր։

— Ի՞նչ ընենք։

— Ի՞նչ կ՛ընես կոր հոս։