Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/201

Այս էջը սրբագրված է

— Կա ի տուն։

— Ապրի՛ս, Կայիափային ստուգաբանությունն ալ՝ կա ի աբբա է չմոռնաս։


ՀՆԱԳԻՏԱԿԱՆ

— Շուլցին և Մորթմանին բևեռագրաց արժողության վրա ի՞նչ կարծիք ունիս Պայծառ։

— Մեկալ օր տերպապայիս հարցուցի նե՝ «Թող այդ բևեռները ինձի բերենք իմ ժողվածներուս հետ մեկտեղ լեպլեպիճիին կուտանք», ըսավ։


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

— Բարձր տո-ին, րե-ին, մի-ին ձայնը կրնա՞ս հանել թաքարիա։

— Հայ հա՛յ, ե՜-ան, կը՜-ն, վա՜ր․․․

— Էյ, ցած ֆա-ին, սոլ-ին, լա-ին, սի-ին ձայնն ալ հանե նայիմ։

— Սկյուտարտա.․․

— Աֆերիմ, էյ՛, ասոնց ոտքին չափն ալ, գիտե՞ս։

— Հապա, միշտ չորսի վրա ալեկռո կերթանք։


ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ

— Դանակ գրե նայիմ, Իլիմոնյա։

— Ահավասիկ, թանաք։

— Ի՞նչ կ՝ընես քա, ադ ուրիշ բան կը նշանակե։

— Գիտեմ, մյուրեքքեպ կը նշանակե, որ տաճկերենի մեջ մերպալ կը կարդացվի ըսիք։


ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

— Տնտեսագետի մը Ա․ պարտքն ի՞նչ է, Եղիշե՝

— Վերեսիե պայաթ հաց ուտել որպեսզի

Նախ, կանխիկ վճարելիք սակին տոկոսը շահի.

Երկրորդ, ստամոքսը առողջ ըլլա.

Երրորդ, ակռաները զորավոր ըլլան.

Չորրորդ, քոլեռայեն վախ չունենա․

— Է՛յ, այս 4 օգուտներեն ապագային մեջ տնտեսագետը ի՞նչ կը շահի։