Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/258

Այս էջը սրբագրված է

— Ձեզի գաղտնի խոսք մը ունիմ։

— Ըսե՛ք։

— Զատկի օրերը հագնելու համար ձեր բարտըսյուն ինձի փոխ կուտա՞ք։

— Սիրով կուտայի, բայց ես բարտրսյուս առջի օրը, ծախեցի, հացագործին հաշիվը մաքրեցի։


— Յումուրճախ, ինչո՞ւ նստեր ես, չելլա՞ս հաց առնես, որ ուտենք։

— Ոչ։

— Առտվնե պերի բան մը չկերանք, տղաքը անոթի են։

— Վնաս չունի։

— Մեզի անոթութենե մեռցնե՞լ է միտքդ։

— Ո՛չ։

— Ինչո՞ւ ուրեմն հաց չես բերեր կոր։

— Դիտմամբ չեմ բերեր կոր, որ ձեզի անոթության վարժեցունեմ։

— Ինչո՞ւ համար։

— Չիմացա՞ր երեսփոխանին ըսածը, հարկ ըլլա նե անոթի կը մնանք, բոպիկ ոտքով կը պտըտինք, Գարատաղին բան մը չենք տար ըսավ։

— Գնա՛, դուն սա հացը բեր, ատոր ըսածը մեզի համար չէ՝ մենք շատունց վարժված ենք անոթության։