Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/261

Այս էջը սրբագրված է

— Միայն թե անկիրթ դիմակավոր մը ցուրտ կատակ մընալով՝ վրաս հեծնել ուզեց, գետինը ձգեց զիս և քիթս բերանս արյունեց։

— Փառք տուր, որ կովու դիմակ կրած գիշերդ սայլի մը չեն զքեզ։


— Ս... էֆենտի, հաճեցեք պարահանդեսի տոմսին գինն վճարել։

— Որքա՞ն է։

— Մեկ ոսկի։

— Գրագրին կապսպրեմ, որ վճարե, ամիսե մը անցիր անգամ մը։


— Անցյալ գիշեր պարահանդեսին մեջ տիկին․․. Լ... ին ըրածին ի՞նչ կըսեք։

— Ի՞նչ ըրավ։

— Ի՞նչ պիտի ընե, էրիկն թողուց և մինչև առավոտ օտարի մը հետ խմեց, պարեց, երգեց ու ցատկեց։

— էրիկն բան մը չըսա՞վ։

— Չըսավ, բայց կը լսեմ, որ Դատաստանական խորհրդո դիմեր է կնիկն պատմել տալու համար։


— Էոհեո, էոհեո...

— Անցած ըլլա, Համբարձում աղա։

— Էոհեո, էոհեո․.. շնորհակալ եմ․․․ էո... հեո...

— Ատ ի՞նչ գեշ հազե բռնվեր ես.․․

— Էոհե... պալո գնացինք, էոհեո, էոհեո... գիշեր մը... էոհեո... էոհեու, քյուրքդ մի՛ հագնիր, ամոթ է, ըսին, էոհեո.․․ հազ մառինք, դարձանք։ Էոհեո․․․ հեո.․․ բարեկենդանն ալ սատանան առնե, պարահանդեսներն ալ, դպրոցներն ալ։

— Մըսեր, Համբարձում աղա՛, մըսեր, դպրոցներուն աղեկությանը համար է, որ կաշխատին։

— Ա՜ս հազը կը քաշվի մի յա դպրոցներու համար։