Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/271

Այս էջը սրբագրված է

րու հակառակ են, այնպես որ մեկ օրվան մեջ տասն անդամ տարբեր պատասխաններ տալու կստիպվի բարեկամաց.

— Անանկ է նե կը դպչի, ինձի ուրիշ կերպով հասկցուցին:

— Անանկ է նե չդպչիր, ինձի տարբեր կերպով պատմեցին։

— Գործն ասանկ է նե ասոնք իրավունք ունին։

— Գործն ատանկ է նե ատոնք իրավունք ունին։

— Գործն անանկ է նե անոնք իրավունք ունին։

— Այո՛, այո՛ ասանկ ըլլա նե տալու է։

— Ատ ուրիշ խնդիր, անանկ է նե հարկավ տալու չէ։

— Եթե ըսածդ ստույգ է ես ըլլամ նե կուտամ։

— Տակեն այն խնդիրը կը ծագի կոր նե չեմ տար։

— Վրայեն ատ խնդիրը կուգա կոր նե կուտամ։

Այսչափ դիմակներու մեջ կարելի՞ է միթե դիմակավոր համոզում չունենալ։


Հատ մալ։

Այս անգամ ալ Աղեքսանդրիայեն ստացանք նամակ մը լի հայհոյությամբք և սպառնալյոք։

Այս անգամ նամակին ստորագրությունն է Գ․ Արշավիր։

Գ. Արշավիր քաջ համարակալ մէ, ըստ յուր վկայության։

Յուր տոմարագիտական պատվույն խնայելու համար միայն չհրատարակեցինք Խիկարի վերջին թերթին մեջ յուր նամակն, որ զմեզ գովելով կսկսեր և կը վերջանար ընդունելով Տյուզենճյանի համարակալության առթիվ մեր քննադատությունն, միայն երկու դիտողություններ ընելով, դիտողություններ որոց հրատարակությունն յուր հաշվագիտական տաղանդին — Գ․ Արշավիր հաշվագիտական տաղանդ ունի, միշտ ըստ յուր վկայության — վնասակար դատվելով չհրատարակվեցան Խիկարի մեջ։

Գ․ Արմավիրի հիշյալ դիտողություններն, որ մեծ արժեք ունին. դարձյալ ըստ յուր վկայության, չհրատարակվեցան, որովհետև անոնք, ինչպես հասկցուցած ենք մեր վերջին թերթին մեջ, դպրոցական գրասեղանի վրա միայն կրնան ներկայացվիլ տկար աշակերտաց կողմե։

Կարծիքներն ազատ են, հետևաբար Գ. Արշավիր ազատ է հայհոյել, ինչպես նաև ուրիշ թերթի մր մեջ հրատարակել յուր