Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/276

Այս էջը սրբագրված է

Պարոն Հրազդան ազատ է երիտասարդ խմբագրի մը մահեն և եպիսկոպոսի մը գերեզմանեն ծաղու նյութ քաղել, ինչպես նաև ազատ է մեկու մը մահվան վրա կատակերգություն մարտասանել իբրև դամբանական, այս յուր դրական ճաշակն է, որուն ըսելիք չունինք։ Բայց երբ դեպքերը կը խեղաթյուրե, կամ սուտն իբրև ճշմարիտ կլնեցնել կուզե՝ կապացուցանե, թե կը վախնա կամ ճշմարտութենե կամ հրեշտակե։ Եվ այս մասին ըսելիք ունինք։

«Ծաղկազարդի իրիկուն մը, կըսե Հրազդան, քարոզիչ եպիսկոպոս մը ժողովրդյան կըսեր. «Ավանակներ եք, էշեր եք.․․ բայց իմ էշերս չեք, բայց իմ ավանակներս չեք, հապա Քրիստոսին էշերն եք, քրիստոսին ավանակներն եք»։

Որքան տող այնքան սխալ։

Ահավասիկ բուն եղելությունը։

Մեծապատիվ Արփիար էֆենտի Արփիարյան Վարդավառի շաբթուն մեջ, օր մը հիշյալ լուսահոգի եպիսկոպոսին տունը կերթա մեկ բարեկամովն։ Խոսակցության միջոցին Արփիար էֆենտին լուսահոգիին արժանապատվությունը կը վիրավորե։ Լուսահոգին, որ ազատամիտ մեկն էր, այն ատեն կը պոռա Արփիար էֆենտիին. «Դուք ավանակներ եք, էշեր եք.․․ բայց իմ էշերս չեք, իմ ավանակներս չեք, հապա... յան էֆենտիի էշերն եք...»։ Լուսահոգին ճշմարտախոսության համար հոգի կուտար։

Մասնավոր տեսակցություն միբր եկեղեցվո բեմին վրա կատարված իրողություն մը նկարագրել և քրիստոսի էշն..․ յան էֆենտիի իշուն հետ շփոթել պարզապես աչք գոցել է կամ ճշմարտության առջև կամ գայլի մառջև։

Պարոն Հրազդան կը շարունակե.

«Եպիսկոպոսի ձայնը զարհուրելի տեսակեն որոտընդոստ էր և նույն շաբթուն Պարոնյան Թատրոնին մեջ կը գրեր, թե Օրթագյուղի քարոզիչին ձայնը կը լսվեր մինչև նավամատույցեն, որ եկեղեցիեն բավական հեռու է։ Եվ եպիսկոպոսն հաջորդ կիրակին կը պատասխաներ — միշտ սեղանին վրայեն — ես ի՞նչ ընեմ, որ այդ գազեթահիին ականջներն այնքան երկայն են, որ այնքան հեռու տեղեն ձայնս կը լսե»:

Դարձյալ սխալ։ Լուսահոգին պատասխանեց ո՛չ թե բեմին վրայեն, այլ յուր տանը մեջ, ո՛չ թե ժողովրդյան, այլ Թատրոնի խմբագրին։ Ահավասիկ յուր պատասխանը.

«Ձեզի խաբար բերողին ականջները քիչ մը երկար ըլլալու են»։

Այն թվականին մեծապատիվ Արփիար էֆենտի Արփիարյան