Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/301

Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ։

— Առանց անուշ ապուրի կաղանդ ալ տեսած չունեի։

— Գործերը ասանկ երթան նե կաղանդ ալ չպիտի տեսնանք.

— Ես բան մը կը ծախեմ, անուշ ապուրս կը շինեմ, կաղանդեն կանցնիմ, անուշ ապուրեն չեմ անցնիր։

Երկինք ու երկիր անցնին, բայց անուշ ապուրը չանցնի։

Այս է տիկնոջ կարծիքը։

Հարկ չկա կրկնելու նմանօրինակ անթիվ խոսակցություններ, որ կը լսվին ամսույս վերջերը ամեն տեղ, պզտիկ վեճեր, զորս դեկտեմբերը կը հարուցանե, թեև այս ամիսը շատ ալ նշանտվություններ կավրե։ Վախնալու է այս դեկտեմբերեն։

Քսու ամիս մէ կարծես։

Մաղթենք, որ դեկտեմբերը վնասներ չգործե, ամեն մարդ խաղաղությամբ և առանց կորստյան անցնի այս ամիսեն և մենք դժբախտություն չունենանք շատ վեճեր և շատ նշանտվությանը ջնջումն արձանագրել մեր հաջորդ թերթերուն մեջ։

Աստված ձեր հետն ըլլա։