ճարզը վշտացյալ կերպարանոք մը, երեկ չէ առջի օրը մորեղբայրս մեռեր էր, երեկ ալ հորաքույրս չմեռնի՞ մի։
⁂
Որկրամոլ մը կըսեր օր մը. «Հայրս շատկեկ կուտեր, մայրս ալ երկայն ատեն կուտեր, ես ալ ի՞նչ ընեմ, թե մեկուն և թե մյուսին նմաներ եմ»։
⁂
Վախկոտին մեկն ուրիշ մարդ մը թշնամանելուն համար, այս վերջինը քանի մենամարտության հրավիրեց։
Վախկոտն այն ատեն անկից անցնող պզտիկ տղա մը կանչեց և ըսավ.
— Ինձի՛ նայե, պզտի՛կ, առ քեզի չորս սու. գնա՛ եկեղեցին իմաց տուր, որ մահվան զանգակը զարնեն և հետո գան դիակս տանին թաղեն։
— Բայց կարծեմ ողջ առողջ եք։
— Բե՜հ, չե՞ս տեսներ, չարաճճի, սա մարդուն հետ պիտի կռվիմ նե՜։
⁂
Տխմարին մեկն իր պատկերն հանել տալու ժամանակ, լուսանկարիչը զանի լավ մը նստեցնելեն և կարգադրելեն հետո կըսե անոր պատին վրա կետ մը ցուցունելով.
— Հիմա սա կե՛տը դիտե։
— Շիտակը կուզե՞ս, ես կարճատես եմ, այդչափ հեռուեն չեմ կրնար կոր տեսնել, կ՝ըսե ու ակնոցը քիթը դնելով պատին մոտենալեն և այն կետը լավ մը դիտելեն հետո, պաղարյունությամբ դարձյալ կուգա տեղը կը նստի ըսելով.
«Հա՛, ահա հիմա քաշե»։
⁂
Ագահ մարդ մ՝ երբ հագուստ շինել տալու համար դերձակի մը խանութը գացած էր, որ չափն առնե, այս վերջինը կը տեսնե, որ մարդուն երեսը կաս կարմիր կտրեր և ինքն ալ վերջին ծայր անձկության մեջ կը գտնվի:
— Ի՞նչ եղար, պարո՛ն, կըսե դերձակը։