Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/314

Այս էջը սրբագրված է

Ժողովի մը ատյանը գոցվելեն ետքը մարդուն մեկը իր մեկ բարեկամին հարցուց, թե ժողովին մեջ ի՞նչ անցած էր նույն օրը։

— Չորս Ժամ անցավ պատասխանեց մյուսը։


Մարդ մը պատմություն չգիանալուն համար շատ կը զղջար, սակայն կըսեր ինքնիրեն, կը մխիթարվիմ, երբ կը մտածեմ, որ իմ ժամանակիս մեջ անցած գացած բաներն ալ օր մը պատմություն պիտի ըլլան։


Արշալույսեն առաջ մարդուն մեկը դրացվույն դուռը կը զարնե ըսելով։

— Բարեկամ, կը քնանա՞ս կոր։

— Գործը գիտե, կ՛ըսե ներսեն դրացին, ի՞նչ կուզես։

— Տասը ֆրանք փոխ տայիր ինձի։

— Կը քնանամ կոր բարեկամ, կը պատասխանե մարդը ներսեն։


Զվարճախոսին մեկը օր մը լորտի մը տունը մաշելու գացած ըլլալով՝ տան տերը մաշեն ետքը խիստ պզտիկ շիշ մը ընտիր գինի հրամցուց, որուն աղեկությունը և մանավանդ հնությունը միշտ կը գովեր։


— Շիտակը, միլորտ, պատասխանեց մյուսը, տարիքին նայելով շատ պզտիկ է։

— Ազնվական սերունդն խենթ մը բարձր տեղ մը կեցող մարդու մը կը նմանի, ամեն մարդ իրեն և ինքն ալ ամեն մարդոց պզտիկ կ՛երևա։


Կասքոնիացի մը, որ մեծ ատենախոս մը կը կարծվեր և որ անով կը պարծենար, օր մը դիպվածով իր չմանչցած մեկ մարդուն հուղարկավորության հանդեսին ներկա գտնվելով, և այն մարդը, որ