Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/328

Այս էջը սրբագրված է

— Ամենեն ճարտասանները սիրո առջև համր կըլլան։

— Լռությունը կնոջ տրված է իր միտքը լավ հասկցնելու համար։

— Չկա կին մը որուն հարգը գեղեցկութենեն ավելի տևե։

— Սիրածեն հեռանալն իր անձին կեսը միայն ունենալ ըսել է։

— Կինը ավելի սիրվելու համար ստեղծված է քան թե սիրելու, ծաղիկներու պես, որ իրենց հոտը իրենք շեն առնուր և ուրիշներու կուտան։ Կիներն ալ սիրային ծաղիկներ են։

— Սիրուհիե մը վրեժ առնելը դեռ դանի սիրելու նշանն է:

— Պզտիկ կին մը շատ անգամ մեծ բեռ մէ։

— Առանց երջանկության հարուստ ըլլալը, առանը սիրո կին ունենալու կը նմանի։

— Վայելչություն չունեցող գեղեցկությունը կեր չունեցող կարթի կը նմանի։

— Սիրո մեջ երջանիկ ըլլալու շատ փափագ ունենալը՝ շատ անգամ երջանիկ ըլլալու արգելք կըլլա։

— Պարկեշտ կինը գաղտնի գանձ մէ, զոր գտնողը խիստ լավ կընե, եթե անոր վրա չպարծենա։

— Էրիկմարդու մը մեկ տարվան մեջ խորհածը կինը մեկ օրեն տակնուվրա կընե։

— Սիրո կիրքը շոգիի պես է, որչափ որ սեղմվի այնչափ ավելի կը զորանա։

— Սիրո զորությունը զգացված ատենը միայն կը ճանչցվի։

— Սերը անանկ հիվանդություն մէ ուսկից ցավոք սրտի կը բժշկվինք։

— Բարեկամության՝ ինչպես նաև սիրո մեջ, մարդ չգիտցածովն ավելի երջանիկ կըլլա քան թե գիտցածովը։

— Սիրահարաց երդումներուն համար երկինք պատիժ չի տար:

— Ինքզինքը պահել չուզող կինը պահելեն դժվար բան չկա:

— Անկարելի է սերը պահել, վասնզի ինքնիրեն կը մատնվի:

— Սիրո երդումներն իր անհարատևությունը կապացուցանեն:

— Ի՞նչ է սիուհին — կին մը, որու քով գոց գիտցածնիս չենք հիշեր, այսինքն յուր սեռին բոլոր պակասությունները։

— Կանանց մեջ գեղեցկութենե զատ իրական անհավասարություն չկա։