— Գեղեցիկ մարմնո մը մեջ առաքինությունն ավելի գեղեցիկ կերևա:
— Գեղեցիկ մարմին մը գեղեցիկ հոգի մը կը խոստանա։
— Դաշինքով սիրելու ստիպվելեն ավելի սոսկալի բան չկա։
— Փափագելու և վախնալու բան մը չունեցող սիրահարի մը խոսակցութենեն ձանձրանալի խոսակցություն մը չկա։
— Կնոջ մը հետ երկու ժամ շարունակ այն ատեն կը խոսվի՝ երբոր միևնույն խոսքր միշտ կրկնվի։
— Ամենեն սերտ բարեկամությունը իրարու նմանողներու մեջ կըլլա, իսկ ամենեն սաստիկ սերն իրարու չնմանողներու մեջ:
— Սիրո դեմ գործածված բռնությունը ո՛չ միայն զանի չտկարացներ՝ այլ նաև շատ անգամ ավելի կը գորացնե։
— Չարությունը խորշոմներեն ավելի կը տգեղացնե կինը։
— Ընտանեկան հոգատարությանց մեջ էրիկ մարդուն արժանիքը կը նվաստանա, իսկ կնոջը կ՛ավելնա։
— Կիներն անոր համար կը բամբասվին, վասնզի պտուղ ունեցող ծառերու միայն քար կը նետվի։
— Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքերը հաստատողները կիներն են։
— Աշխարհս մինչև քսան և հինգ տարեկան գեղեցիկ կանանց համար դրախտ մ՝է, մինչև քառսուն տարեկաններու համար քավարան մը, իսկ մնացյալ բոլոր կյանքերնուն մեջ դժոխք։
— Մահն առաջին անգամ այն ատեն կը ճանչնանք, երբոր մեր սիրած անձը տանի։
— Երջանիկ և միշտ անփոփոխ ապրելու համար, գեղեցիկ կին մը երիտասարդության ժամանակ մեռնելու է, իսկ պարկեշտ կին մը՝ տարիքն առած։
— Շատ երիտասարդներ երաժշտություն սորվելով է, որ սիրել կը սորվին։
— Կինը քար մ՝է, որ իր գաղտնիքը միայն անոր կը հանձնե, որ լավ գիտե զայն գործածել:
— Հայելին կնոջ մը միակ բարեկամն է, որուն իր պակասությունները հայտնելե չզգուշանար:
— Սիրո, ինչպես նաև պատերազմին ամենեն տաք միջոցին միայն հարկ է չզիջանիլ։
— Կյանքը ծաղիկ մ՝է, իր մեղրն է սերը։
— Հաճույքները այն ծաղիկներու կը նմանին, որոնց հոտը թե որ շատ առնվի, գլխու ցավ կը պատճառեն։