Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/336

Այս էջը սրբագրված է

— Գեղեցիկ կանանց համար դժոխքը ծերություն է։

— Իր սիրածին հավատարիմ մնալու համար մարդուս յուր անձին ըրած բռնությունը՝ անհավատարմության չափ արժեք ունի։

— Կանայք թե՛ երիտասարդ ըլլան, թե՛ ծեր աղեկ կընեն, եթե երեսնին ծածկեն, մանավանդ երբ ծեր ըլլան։

— Ծերք կը սիրեն բարի խրատներ տալը, ի մխիթարություն չար օրինակ ըլլալու անկարող ըլլալնուն:

— Մարդ երբ ալ մազ չունենա, խոպոպիքը կը պարսավե, ինչպես նաև խնձորը՝ երբ ալ ակռա չունենա։

— Սիրո մեջ ծերոց վրա եղած ամենեն ծաղրելի բանը՝ անոնց ուրիշին սեր ազդելու փափագն է։

— Կինը կենաց մեջ սպասելու է, որ զինքն ի սեր հրավիրեն, ինչպես որ սրահի մը մեջ կսպասե, որ ի պար հրավիրվի։

— Երիտասարդ այրի կին մը կըսեր օր մը, թե երբեք վերստին չպիտի ամուսնանա.— Ատի գինովի երդում մէ տիկին, պատասխանեց հոն ներկա եղող բանաստեղծ մը։

— Կանայք միշտ առաքինի պիտի ըլլային, եթե իրենց առջի խոսքին վրա հաստատ կենային։


— Այն, որ իր սիրած անձին պակասություններեն չախորժիր, չկրնար ըսել, թե ճշմարիտ սիրահար մէ:

— էրիկ մարդոց պակասությունները խելքովնին կուղղվի, իսկ կանանցը սրտովնին։

— Սիրվելու փափագը շատ անձնասիրություն ունենալ կը ցցունե, սիրելը՝ շատ զգայնություն, իսկ վայելելը՝ շատ զգացողություն։

— Սիրո մեջ ամենեն դյուրին բաներուն ամենեն դժվարր սերը հայտնելն է։

— Մարդ իր սիրած անձին պակասություններն այն ատեն միայն կը տեսնե, երբոր իրեն ալ վնասեն։

— Ինքիր վրա չվստահիլն առաքինության համբուն մեջ առնըված առաջին քայլն է։

— Եդբայրք իմ, կըսե սուրը Ֆրանչիսկոս. «Աստված կիներն արգիլած է մեզ, բայց սատանան քույր տված է մեզ»: