Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/351

Այս էջը սրբագրված է

որովհետև եթե պարտքը գրելու մոռնա պահանջքին հաշվեկշիռը սխալ կըլլա։


Սիրահարին մեծ արժանիքը սա է, որ միշտ ըսելու նոր խոսք մը կ՛ունենա, թեպետ և այն խոսքը քանավայի վրա բանված միևնույն նկարն է, բայց գույները փոխված են։


Օժիտը կեղծ դրամ մԷ, որ ամուսնության մեջ երբեմն սիրո տեղ կ՛անցնի։ Օժիտն ալ սիրո պես տգեղին գեղ և տգետին գետ կուտա։


Բացակայությունը սիրո փորձաքարն է։


Սերը համր է, երբ առաքինությունը լեզվանի է։


Սիրո ականջները միշտ բաց չեն, գողերու առջև ամուր դռան մը պես կը գոցվին։


Մարդիկ միշտ իրենց համբավեն նվազ կարժեն իսկ կանանց համար ասոր հակառակն է։


Սերն անողոք պարտատեր մ՚է, որուն առնելիքն առանց ուշացնելու հատուցանելու Է, եթե ոչ բուն պարտքին հետ տոկոս ալ վճարել հարկ կ՛ըլլա։


Ծերության խորշոմներն ակոսներ են, ուր սերը կը քնանա չարթննալու համար։