Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/354

Այս էջը սրբագրված է

Կնոջ մը ամենեն լավ բարեկամուհին միշտ անկե կը նախանձի յուր սիրահարը։


Սերը հողմո պես է. միայն թեթև իրերը վեր կը վերցնե։


Կանանց մեծ մասը միայն չձանձրանալու համար է որ ձանձրույթներն ու սիրո կասկածներն կը ճարեն։


Եռանդը սիրո պարտեզին ամենագեղեցիկ պտուղներեն մեկն է։


Ուրիշ բան մը այնչափ չտգեղացներ կին մը՝ որչափ իր սիրահարին զինք լքանելը։


Վստահության զեղծումը ամենեն շատ սիրո մեջ կը գործվի։


Կանանցմե շատերը միայն ձեռքերնին կուտան էրիկներուն, և տակավին հոգ կը տանին զանոնք ձեռնոցով ծածկելու։


Սերը թևեր ունի կըսեն, արդյոք զինքը պաշտողները երկինք հանելո՞ւն համար, թե լավ ևս կին մը հրեշտակի նմանցնելուն համար։


Սիրո նախընթաց բարեկամության մեջ արդեն քիչ մը սեր կա, բայց անոր հետևորդին մեջ քիչ մը ատելություն չկա արդյոք։