Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/355

Այս էջը սրբագրված է

Սերը թե՛ մեկեն ի մեկ ուժգնությամբ զարկած ատեն, և թե՛ երկչոտությամբ սրտի մը մեջ մտած ատեն սոսկալի ոսոխ մ՝է, որ միշտ կը հաղթանակեմ հաղթություններն հարձակմունքներուն չափ բազմաթիվ են։


Սիրահարները թռչնոց պես դայլայլելու բան մունին։


Սիրո պետքը հոգվո ծարավն է, որուն գինովությունը շատ հիմարությանը առիթ կըլլա:


Սերը արևուն պես կը դադրի ուրիշ մոլորակ մը լուսավորելու համար։


Սիրո ցավերը շուտով կ՝անցնին մանավանդ, թե որ մահացու չեն։


Կ՝ըսեն թե սիրահարները կույր են, ամուսնացյալք արդյոք անոնցմե ավելի հստակատե՞ս են։


Սերը գարնան եղբայրն է, և անոր կուտա իր կապույտ երկինքը, իր քաղցրաբույր օդն և իր զվարթ դալարենիքը։


Սերը շատ հաղթություններ ընող զինվորական մ՛է, բայց զանոնք չկրնար պահել։


Կռիվները սիրո համար այն են՝ ինչ որ է փուքսը (քյորյուկ) կրակին համար, իր տևողության ի վնաս միայն կ՝արծարծի։