Այս էջը սրբագրված է
Աստվածներն անգամ չեն կրնար սերը և իմաստությունը իրարու համաձայնեցնել։
⁂
Սերը օվկիանոս մէ, ուր ամեն սրտեր կը դիմեն։
⁂
Սերը կիրք մըն է, որ բանի մը չհպատակիր, և որուն ամեն բան ընդհակառակն կը հպատակին։
⁂
Հիշել այն բարիքը՝ որ այլևս չկա, ցավ մըն է. և երբ մարդ իր կորուստը միտքը կը բերե, զանի անգամ մալ կը կորսնցնե։
⁂
Երբ կանայք տեսարան կերթան՝ ավելի երևնալու, քան թև տեսնելու համար կը հագվին։
⁂
Ով որ առանց նախատեսության կը քնանա, առանց բան մը ունենալու կարթնանա։
⁂
Մեկ մը տղաք չեն մտածեր գալիքը, մեկ մըն ալ տղայամիտ մարդիկ։
⁂
Մարդ ըսելու մարդն ան է՝ որ ըլլալու չարյաց նախատես կըլլա, ուր երբոր չարիքը հասնի՝ սիրով կը համբերե ու կը հաղթե։
⁂
Ցած ու փցուն բնավորության առաջին ապացույցը ագահությունն է։