Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/361

Այս էջը սրբագրված է

— Իմաստունը հարստութենե կը վախնա, իսկ անմիտը կը փափագի անոր։

— Այն, որ միշտ կը ցանկա՝ աղքատ է, իսկ այն, որ երբեք չցանկար հարուստ է։

— Մարդիկ որչափ չար ըլլան, չեն համարձակիր առաքինության թշնամի երևնալ, ինչպես նաև մոլության բարեկամ։

— Տվածդ մոռցի՛ր, իսկ առածդ հիշե։

— Ամենալավ խոսողն՝ քիչ խոսողն է, իսկ ամենագեշ խոսողն՝ շատ խոսողն է։

— Հարստություն և երջանկություն համանշան չեն, այնպես աղքատություն և թշվառություն բառաց իմաստը։

— Անձիդ անաչառ, իսկ այլոց ներող եղիր։

— Գիտունը յուր աղքատության մեջ իսկ հարուստ է, իսկ տգետը գանձուց մեջ անգամ աղքատ է։

— Տգիտությունը մտաց խավարն է, իսկ գիտությունը մտաց լույսն է։

— Չարագործին բարկությունը նախատինք մ՝է, իսկ ատելությունը՝ գովեստ մԷ։

— Բարի մարդիկ իրենց բարեգործությունները ավազի վրա կը գրեն, իսկ չարերը իրենց նախատինքները պղնձյա տախտակի վրա։

— Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օդը պայծառ է կը տեսնվին, երբ ամպոտ է չեն տեսնվիր։

— Աշխարհս ծռվու կը նմանի, որոնք լողալ չեն գիտեր կը խեղդվին։

— Ստահակ տղաք փապարի կը նմանին, զոր որչափ սեղմես այնչափ ցավ կը պատճառեն։

— Վայելելու և գործելու համար սրտի հանդարտությունն անհրաժեշտ պայման մԷ. հացի կարոտ աղքատ մը անտարբեր է բնության գեղեցկությանը, և Պյուֆոն տող մանգամ չէր կրնար գրել մինչև որ զարդարուն թեզանիքով զգեստ մը չհագներ։

— Ինքզինքեն գոհ մարդ մը ամեն բանե դժգոհ է։

— Խոսից և վարմանց մեջ երկչոտությունն թերություն մէ սովավ միայն, որ հաճախ հպարտության արդյունք է այն։

— Պարահանդեսն թատրոն մէ, ուր հազար դերասանաց մեջ հազիվ հանդիսական մը կը գտնվի։

— Ճանչցա երիտասարդներ, որոց սրտին մեջ ընթերցասիրու—