Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/365

Այս էջը սրբագրված է

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ ԶԱՎԵՇՏԱԿԱՆ ՕՏԱՐ ԹԵՐԹԵՐ

Կնկան մեկը յուր էրիկը թունավորած ըլլալու ամբաստանությամբ ի դատ կը հրավիրվի էրկանը կողմե։

Նախագահը կը հարցնե․

— Տիկի՛ն, ինչո՞ւ թունավորեցիր էրիկդ։

— Չթունավորեցի, պարոն նախագահ։

— Էրկանդ ցցուցած փաստերուն ի՞նչ պիտի պատասխանես։

— Անմեղ եմ, պարոն նախագահ, թող փորը ճեղքեն, մարմինը բանան, և թե որ թունավորված ըլլալու նշան մը գտնվի այն ատեն պատմեցեք զիս։


Մարդուն մեկը, որուն քիթը հիվանդութենե մը ինկած էր, առջի օրը մուրացկանի մը ողորմություն կուտա։

Մուրացկանն ողորմությունն առնելով մարդուն բարեմաղթություն կընե ըսելով։

— Աստված աչքերդ ցավեն ազատ պահե։

— Մեկեն ի մեկ աչքերուս համար աղոթք ընելը ուսկի՞ց հանեցիր։

— Աստված չընե, պարոն, եթե աչքերդ ցավել սկսին ու հստակ չկարենաս տեսնել, ի՞նչպես պիտի կրնաս ակնոց գործածել[1]։


— Մայրի՛կ, առջի օր հայրս կըսեր, թե լուսինն ալ մեր բնակած աշխարհին պես աշխարհ մէ, թե անոր մեջ ալ բնակիչներ կան, իրա՞վ է աս։

— Իրավ է, զավա՛կս, լուսնի մեջ ալ մեզի պես մարդիկ կբնակին։

  1. Թեաթրը տե Վարիեթեի տնօրենեն փոխառություն մը կընե։ Ծան. հեղինակի։