Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/369

Այս էջը սրբագրված է

Գաղղիացի մը Ալմանիա գացած ըլլալով Պերլինի մեկ մեծ պանդոկը կիջնա։

Պանգոկին մարդը սենյակ մը բանալ կուտա իրեն։

Գաղղիացին սենյակ մտնելուն պես պատեն կախված ժամացույց մը կը տեսնա. Հառաջ կերթա, գլխարկը կը հանե ու հարգանոք գլուխը կը ծռե ժամացույցին առջև։

— Ի՞նչ կընեք, պարոն, կը հարցնե պանդոկին մարդը։

— Բան մը չէ, շատոնց կը ճանչնամ զինքը ու շատ աղեկ կը տեսնվեինք... պատերազմեն առաջ, կը պատասխանե գաղղիացին։


Պատժական ատյանին մեջ․

Նախագահ. — Ժամացույց մը գողցեր ես, անանկ չէ՞։

Ամբաստանյալ. — Այո՛, պարոն նախագահ, տարի մը կա, որ՝ նշանածիս ժամացույց մը խոստացած էի, անոր տվի. ինչպես որ հայտնի է, գովելի նպատակի մը համար այսպես վարվեցա, և խոսքիս վրա հաստատ մնալով պատվավոր մարդ ըլլալս հաստատեցի։


— Սիրելի էրիկս, նոր գերեզմանատուն մը բացվեր է կըսեն կոր, երթանք պտըտինք։

— Հիմա գերեզմանատուն տեսնելու համար ստակ ծախսելու ատենը չէ. քեզի թաղել տված օրս կը տեսնամ։


Ֆերետերիկոս երկրորդ բժշկի մը կը հարցուներ.

— Կենացդ մեջ որչա՞փ մարդ ղրկեցիր անդիի աշխարհը։

— Ձեր վեհափառությանը չափ չղրկեցի, տեր արքա, և ոչ ալ ծեգի չափ փառք վաստկեցա, կը պատասխանե բժիշկը։


Դպրոցի մը մեջ.

Դասատուն. — Գիտնալու ես, որ ածականն ու բայն իրարու հետ չեն համաձայնիր։

Աշակերտը. — Չըսե՞ս, ճիշտ հայրիկիս ու մայրիկիս պես։