⁂
— Հովհաննես աղա, հարյուր տասը տարեկան ես։
— Այո՛։
— Երկու շաբաթե ի վեր է որ հիվանդ ես։
— Այո՛։
— Կտակնիդ ընելու ըլլալք նե աղեկ կ՝ըլլա։
— Այո՛, կտակ կ՝ընեմ իմ մարմինս բժիշկներուն, որ մեռնելե՛ս վերջը զայն բանան և նային, որպեսզի ինչ հիվանդութենե մեռած ըլլալս ես ալ հասկնամ։
⁂
Համբարձում աղան պարտատերներուն ձեռքեն խալսելու համար իր բարեկամներեն մեկուն տունը փախավ։
Իր բարեկամն ալ պարտք ուներ, բայց Համբարձում աղային չափ չուներ։
Համբարձում աղան քանի մը ժամ նստելեն ետքը հորանջելով ըսավ․
— Ո՜ւֆ, կը ձանձրանամ կոր... ժամանակն ալ չանցնիր կոր... օրերը ո՜րչափ երկար են։
— Երկար են մի. քանի մը պոնոներ տուր որ տեսնես օրերը որչափ շուտ կ՝անցնին կոր։
⁂
Տնտեսագետ կնիկ մը:
Մարդուն մեկը մահվան անկողնույն մեջ ծանր հիվանդ պառկած միջոցին կնիկն քովը կերթա ու իրեն կըսե.
— Սիրելի էրիկս, նոր առած ոտքի ամաններդ ամենևին չհագար, անանկ դրած են. մեղք չէ՞ ստակին, սիրելի էրիկս, մեռնիս նե ո՞վ պիտի հագնի անոնք։
⁂
— Ձեզի բան մը պիտի աղաչեմ։
— Ըսեք։
— Կնկանս շիրիմին վրա տապանագիր մը դրել տալ կհուզեի, դուք աղեկ բանաստեղծ մ’եք, բան մը գրեցեք։