Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/392

Այս էջը սրբագրված է

— Ողորմություն տվե՞ք, էֆենտի։

— Մանրուք չունիմ։

— Ողորմեցե՛ք, էֆենտի, անոթի եմ։

— Չունիմ ըսի յա՜, հարյուրնոց քայմե մը ունիմ։

— Տվե՜ք, էֆենտի, ես կ՝ավրեմ։


Հազվագյուտ գեղեցկությամբ, միջակ հանճարով ու անտանելի շաղակրատությամբ օժտված կին մը օր մը իր բարեկամուհիներեն մեկուն կ՝ըսեր.

— Ա՜, չգիտեմ ի՛նչ ընեմ, խումբ մը քծնող երիտասարդներ չորս կողմս պաշարեր են, ձեռքերնուն խալսելու համար ի՞նչ ընեմ չգիտեմ։

— Եթե ինձի հարցունես, ատկե դյուրին բան չկա, բերանդ որ բանաս, կը բավե։


Առջևի կողմը կուղ տաճիկ մը Հունաստանի մեկ քաղաքը մտնելով՝ հույները սկսան հետը իյնալ։

— Ինչո՞ւ, հարցուցին իրեն, ծրարը կուրծքիդ վրա ես դրեր, քանի որ ամեն մարդ կռնակը կը կրե։

— Գողերը շատ երկրի մեջ ասանկ ընելն է աղեկ, պատասխանեց տաճիկը։


— Օրիորդ Մարգրիտ, ձեզի համար կըսեն, թե երեսուն տարեկան եք. իրա՞վ է։

— Գործ չունին նե թող ըսեն, ես երբեք չպիտի վկայեմ։


Անցյալ շաբթու մարդուն մեկը իր բարեկամներեն մեկուն տունը ընտիր գինի կը խմեր, առանց գովելու զայն։

Տան տերը աս տեսնելով՝ վար տեսակեն գինի բերել տվավ։