— Ի՞նչ։
— Լեզու չունի։
— Ճիշտ անոր համար է, որ կատարյալ կնիկ մէ։
⁂
— Ի՞նչ կհուզես ինձմե, որ զիս ամեն տեղ կավրես։
— Ո՞ւր ավրեր եմ քեզի։
— Առջի գիշեր տան մը մեջ իմ վրայոքս խոսք բացվելով ըսեր են, թե շատ խելացի է, դուն ալ ըսեր ես, թե անխելքին մեկն է։
— Այս ըսածներուդ մեջ բնավ ճշմարտություն չկա։ Երբեք չգտնվեցա անանկ տեղ մը, ուր քեզի համար խելացի է ըսած ըլլան ու ես ալ խելացի չէ, ըսած ըլլամ։
⁂
— Հայրդ ի՞նչպես է։
— Ի՞նչ ընե, աղեկ է, նստած է։
— Գործ մը չգտնա՞ս իրեն։
— Աստված չընե։
— Ինչո՞ւ, սրդողա՞ծ եք։
— Տեր ողորմյա, չիյտե՞ս, որ հորս արհեստը մեռյալ թաղել է։
⁂
Գյուղացի մը, որուն հայրը մեռնելու մոտ հիվանդ էր, գիշերը գնաց թաղին քահանան կանչել, ու երիցատան առջև երեք ժամանցուց կամաց, կամաց չալելով։
— Ինչո՞ւ ավելի ուժով չզարկիր, հարցուց իրեն քահանան։
— Վախցա, որ քեզ կարթնցունեմ։
— Ի՞նչ կուզես ուրեմն։
— Տունեն ճանբա ելած ատենս հայրս կը մեռներ։
— Անանկ է նե՝ անկից ի վեր մեոած ըլլալու է, ես գամ ի՞նչ ընեմ։
— Չէ՛, տեր պապա, դրացիս խոսք տվավ, որ թող չտա, մինչև որ գաս։