Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/40

Այս էջը սրբագրված է

ՏԱՆ ՄԸ ՄԵՋ

— Հայրիկ, Ընդհանուր ժողով կըսեն նե՝ ի՞նչ է։

— Վաճառական մէ, տղաս, որ տասնհինգ օրն անգամ մը կը բանա խանութը։

— Կը վաստկի՞ գոնե։

— Ամենևին։

— Ի՞նչպես կապրի հապա։

— Խոսքով։


ԵՐԿՈԻ ԲԱՐԵԿԱՄԱՑ ՄԵՋ

— Ինչո՞ւ երկու խաթ եղած կը քալես, բարեկամ, օմնիպյուս նստար ոսկորնե՞րդ կոտրեցիր, ի՛նչ ըրիր։

— Ոսկեբերանի կողմը փողոցը գտնվող ջրհորին մեջը ինկա։

— Քսան խուլաճ է, անանկ չէ՞։

— Դուն ինչե՞ն գիտես կոր։

— Անցյալ շաբթու ես ալ չափեցի։