Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/401

Այս էջը սրբագրված է

Քարոզիչին մեկը քարոզ տված միջոցին ըսավ.

— Երկու ճանբա կա, մեկը մեծ ու լայն է, որ դժոխք կը տանի, մյուսը նեղ ու փշուտ է, որ դրախտ կը տանի։

— Եթե այդպես է, ըսավ ժողովրդյան մեջեն մեկը, չկրնա՞ր ըլլալ, որ երկուքն ալ թողունք և անտառեն երթանք։


— Բոլոր իմաստունները, կըսեր առջի օր հույն մը, Հունաստանեն ելեր են:

— Ատոր համար է ուրեմն, որ հիմա հոն իմաստուն չէ մնացեր, պատասխանեց ընկերը։


Մարդուն մեկը, անցյալ շաբթու գիշեր մը այնքան գինովցած որ ամեն բան աչքին երկու կերևար, ասիկա տուն մտնալուն պես կնկանը նայեցավ. կնիկը աչքին երկու երևնալով մարդն ըսավ.

— Տե՜ր Աստված, մեկ հատը չէի կրնար կոր պահել, այս երկուքը ինչպես պիտի պահեմ։


— Օ՜հ, կըսեր առջի օրը հիվանդ մը, մարդ չի գար զիս տեսնելու:

— Այդպես պետք է որ ըլլա, քեզի ո՞վ ըսավ, որ պարտքերդ, վճարես:


Թվաբանության դաստու մը անցյալներն յուր աշակերտներուն մեկուն հետևյալ խնդիրը առաջարկեց, որ լուծե․

— Եթե ես կարկանդակ ունենայի և 2½-ը տայի Գեորգին, 2½ Սարգիսին և կեսն ինձի պահեի՝ քեզի ի՜նչ կը մնար:

— Ամանը, պատասխանեց աշակերտը։