Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/409

Այս էջը սրբագրված է

— Ահ, սիրելի ամուսինս, կըսեր երեկ կնիկ մը յուր էրկանը, գիտե՞ք, որ ես դեռ երեսուն տարեկան եմ։

— Ինչպե՞ս չեմ գիտեր, քսան տարի է, որ կը լսեմ։


ԾԵՐՈԻՆԻԻ ՄԸ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

ԳԼ. Ա

Իմ հիշատակարանը

1810 մարտ 12-ին լույս տեսնելու համար խորին մթութենեն դուրս ելա. չափեցին, կշռեցին և մկրտեցին զիս. ծնա առանց գիտնալու, թե ինչո՞ւ համար, ծնողքս կօրհնեին զԱստված՝ աոանց գիտնալու, թե ինչ բանի համար։


ԳԼ. Բ

Իմ դաստիարակությունը

Ամեն բան և ամեն տեսակ գիտություն սորվեցա. անպարկեշտ և շարլատան մըլլալու համար, երբեմն գիտնոց կարգը անցա, գլուխըս անկարգ գրատուն մը դարձավ, որուն բանալին պահած եմ։


ԳԼ. Գ

Իմ վիշտերը

Վարժապետներեն, ինձի խիստ նեղ հագուստ շինող դերձակներեն, կիներեն, փառասիրութենեն, աեձնասիրութենեն, չնչին վիշտերե, իշխաններե և հիշատակներն շատ չարչարանք կրեցի։


ԳԼ. Դ

Իմ զրկանքները

Մարդկան երեք մեծ հաճույքներեն դդվեցա, որք են գոդություն, որկրամոլություն և հպարաություն։