Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/416

Այս էջը սրբագրված է

— Հոս խանո՞ւթ բացիք, Մարտիրոս աղա։

— Հրամմեր եք, քարյոլաճիի խանութ մը բացինք, ի՛նչ ընենք։

— Շատ աղեկ եք ըրեր, գործ ըլլա տե վնաս չունի, բայց այսօր կիրակի է, ինչո՞ւ բացեր եք, այսօր հանգստության օր է:

— Ես ալ հանգստության ապրանք կը ծախեմ կոր։


— Դեռ չլմնցուցի՞ր։

— Քիչ մնաց, սըվոնք ալ կտրեմ, կը լմննա։

— Շուտ ըրե՜ք, կ՛աղաչեմ, մեկ մազ կտրելը երկու ժամ տևեց։

— Ահա լմնցավ... հրամմեցե՜ք. ասեք հայելին ու նայեցե՛ք, ուզածնուդ պես կտրվա՞ծ են մազերդ։

— Չէ՛, քիչ մավելի երկար կ՛ուզեմ, կ՝ըսե և նորեն թիկնաթոռին վրա կը նստի մյուշտերին։


Անցյալ շաբթու Գրիգոր աղան յուր տղուն հետ Բերա պտըտած ատեն կանգ առավ քանդակագործի մը խանութին առջև, ուր քանդակագործը գաճե արձանը կը շիներ երևելի հրամանատարի մը, որ կռվո մեջ մեկ սրունքը կորուսեր էր։

— Հայրի՛կ, ըսավ տղան արձանը դիտելով, ինչո՞ւ ասոր մեկ սրունքը փայտ է։

— Տղա՜ս, կ՛երևա որ վարպետին ալչըն հատեր է, պատասխանեց Գրիգոր աղան։


— Այս գիրությունդ անցնելու համար բժշկի մը չգացի՞ր։

— Գացի, ըսավ, որ հոգնելու ես, առտվնե մինչև իրիկուն քալելու ես։

— Չըրի՞ր։

— Ըրի, և ավելի գիրցա։ Առքի օրն ալ փոստահանեի ցրվիչը տեսա, որ ինձմե ավելի գեր է, և հարցուցի իրեն.— Քսան տարիե ի վեր է, որ առտվնե մինչև իրիկուն կը քալես կոր, գիրությունդ ինչ-