Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/417

Այս էջը սրբագրված է

Անցյալ շաբթու տան մը մեջ քանի մը ընկեր նստեր վիսթ կը խաղային։

Խաղի ժամանակ խաղացողներեն մին կը տեսնե յուր կնիկը, որ երիտասարդի մը քով նստած հետը կը խոսեր, անմիջապես խաղեն կելնե, ակնարկով մը կինը դուրս կը կանչե և կըսե իրեն․

— Այդ երիտասարդին հետ սիրահարությո՞ւն կընես կոր։

— Այn՛։

— Այո՜, ինչո՞ւ...

— Անոր համար, որ խաղի մեջ վաստկիս։

— Չեմ հասկնար։

— Սիրո մեջ կորսնցնողը՝ խաղի մեջ կր վաստկի կըսեն։


— Հիվանդդ ի՞նչպես եղավ նայինք։

— Ինչպես է նե՝ անանկ է, մյուսյու տոքթոր։

— Գեղը չներգործե՞ց, չքնացավ այս գիշեր։

— Այո՛, քնացավ, ուրիշ գիշերներուն պես աչքին բաներ չերևցավ, ես ալ մեռած կարծեցի ու գլխուն վրան մեղրամոմը տնկեցի։

Տոքթորը գլխարկը կառնե և երթալու կը պատրաստվի, երբ հիվանդին կնիկը կը հարցունե.

— Դեղ մը չե՞ք գրեր, մյուսյու տոքթոր։

Բժիշկը ձեռն ի ճակատ քիչ մը խորհելեն վերջը կը պատասխանե.

— Մեղրամոմը տնկելը շարունակե։


Երեկ պարոնին մեկը հետևյալը կը կարդար լրագրի մը մեջ. «Այս օրերս բնական պատմության մուսարանեն գորտ մը գտնվեցավ, որ հինգ տարիե ի վեր մեջը պարապ քարի մը մեջ մնացած է եղեր։