Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/427

Այս էջը սրբագրված է

ԱՊՏԱԿՔ

1872

Սույն վերնագրի տակ զետեղված մանրապատումներն առաջին անգամ լույս են տեսել «Մեղուի» մեջ, Անանուն ստորագրությամբ, 1872 թվականի նոյեմբերի 4-ին (№ 101)։

1․ Ակնարկում է Կ․ Ութուճյանի անսկզբունքայնությունը, պալատականներիս և բարձրաստիճան պաշտոնյաներին շողոքորթելը, հատկանիշներ, որոնք առավել ցայտուն կերպով ներկայացված են «Ազգային ջոջերի» մեջ՝ նրան նվիրված դիմանկարում (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Կ. Ութուճյան»)։

2. Թե՛ Հռոմի և թե՛ Ոսկեբերանի հպատակները նույն կաթոլիկներն են. Ոսկեբերանը Պոլսի հայ կաթոլիկների եկեղեցին է. ծաղրված է կաթոլիկ հայերի տգիտությունը։

3. «Օրագրի» խմբագիրը Օ․ Խոճասարյանն էր։

5. Շիրքեթի Խայրիե. — Թուրքական նավային ընկերություն։

6. «Օրագրում» են տպագրվել Մ. Չերազի և ուրիշների մի շարք հոդվածները աշխարհաբարի մասին։

7. «Խաղաղասիրաց ընկերություն» — Սամաթիան հռչակված էր շարունակական վեճերով՝ «առանց վեճի կարելի չէ իրեն ապրել», այսպես է բնութագրել Սամաթիան Պարոնյանը «Պտույտին» մեջ։ Ի հակադրություն Սամաթիայի ներքին կյանքին ու առաջադիմությանը սպառնացող խռովություններին ու անմիաբանությանը, թաղեցիների նախաձեռնությամբ, 1862 թվականին, հիմնադրվում է Սամաթիայի Խաղաղասիրաց ընկերությունը, որի գործադիր ժողովի ատենապետը Գ. Խախմաճյանն էր։ Ուշագրավը այն է, որ այդ ընկերությունն էր նշելու «Օրագրի» և «Մանզումեի» միջև երկար ժամանակից ի վեր ծագած վեճի (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Կ. Փանոսյան») հաշտությունը, որի առթիվ ատենաբանող «պարոն Փառնակյանը» մտացածին անձնավորություն է։

8. «Պալատու աշխատասիրաց սրճարան» — Նման անունով ընկերություն գոյություն չի ունեցել, ընդհակառակը, Պոլսի Պալատ թաղամասը հայտնի էր իր գինետներով, կեր ու խումով և անգործ շատախոսներով։ Պարոնյանը ծաղրելու համար է «Աշխատասիրաց սրճարան» անվանել գինետները, ուր մարդիկ վատնում էին իրենց ժամերը։ Սրճարանի բանախոս Ոսկիկուլյանը իրական դեմք չէ, ազգանվան իմաստի մեջ՝ ոսկի—կուլ-տվուլ, մարմնավորված է ազգային սեփականության հափշտակիչի, յարացնողի կերպարը։

9. «Գործասեր ընկերություն» — Հիմնադրվել է 1870 թվականին, նախաձեռնությամբ Հ. Զինճիրյանի, Ա. Սարենյանի և Հ․ Թաշճյանի։ Ընկերությունը 1871 — 1872 թվականներին հրատարակել է «Արարատ» թերթը, Ռ. Պերպերյանի «Բանը հաւատացելոյ ուրուք»-ը։ Ընկերությունը գոյությունը պահպանել է մինչև 1873 թվականը։