Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/433

Այս էջը սրբագրված է

ԲԱՌԵՐՈԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի, դեկտեմբերի 23-ին, 27-ին (№ 115, 116)։

1. «Ալթընճը տայրե» — Վեցերորդ բաժանմունք, հսկում էր մամուլին և հրատարակություններին։


ՏԱՆ ՄԸ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի, դեկտեմբերի 30-ին (№ 117), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ԵՐԿՈՒ ԲԱՐԵԿԱՄԱՑ ՄԵՋ

Աոաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 117), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ԱՍԿԵ ԱՆԿԵ

1873

Սույն վերնագրի տակ զետեղված մանրապատումներն առաջին անգամ լույս են տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մարտի 18-ին, 21-ին. 24-ին, 28-ին, 31-ին (№ 122, 123, 124, 125, 126), մայիսի 9-ին, 16-ին (№ 136, 138), երկրորդ անգամ (բացի մայիսի 16-ի № 138 նյութից)՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. Նկատի ունի ազգային սահմանադրությունը։

2. Պրուսայի խնդիրը ժամանակի ազգային խռովահույզ հարցերից էր, կապված Պրուսայի առաջնորդ Բարթողիմեոս եպիսկոպոսի հակաժողովրդական գործունեության ու կամայականությունների հետ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Ինչն է մարդուս կյանքը մաշեցնողը», ծանոթ. № 1)։

3. Հեղինակի ակնարկը մեզ պարզ չէ։

4. Պարոնյանի քողարկված ակնարկների հերոսը Ամբրոսիոս վարդապետ Իսանդարյանն է, որի բարոյազուրկ վարքագիծը մերկացված է և այլ առիթներով՝ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պզտիկ թատրերգություն մը», ծանոթ. № 1)։

5. Հիմենը ըստ հունական դիցաբանության ամուսնության աստվածն էր։

6. «Ճակտին վրա զույգ մը ցավը», խաբված, եղջյուրավոր ամուսնու վիճակն է։

7. «Քուրիե տօրիան» — Պոլսում հրատարակվող ֆրանսերեն թերթ։

8. Տե՛ս ծանոթ. № 17։